Դպրաբակի Տրանսպորտի հիմնախնդիրը

Վաղո՞ւց նորություններ չէիք լսել մեր էկոլոգիական ակումբներից
Ապրիլի 19-ին Դպրաբակի էկոակումբի սաները այցելել էինք Ճամբարակի համայնքապետարան՝ ծանոթանալու համայնքապետարանի աշխատանքներին ու իրենց հարցերն ուղղելու համայնքապետի տեղակալ պարոն Ռոբերտ Օհանյանին։

Դպրաբակի էկոակումբի մասնակից Համեստը, ով բնակվում է հարևան Ձորավանք գյուղում, հետաքրքրված էր ներհամայնքային տրանսպորտով։ Գյուղերը իրար կապող տրանսպորտ չկա, իսկ աշակերտները հաճախ կտրում-անցնում են 3 կմ դպրոց հասնելու համար։ն Իսկ Մանեն հետաքրքրված էր գյուղի աղբահանության խնդրով․ գյուղում աղբահանության համակարգի բացակայության պատճառով միակ աղբատարը գետն է մնացել։ Պարոն Օհանյանը նշեց, որ դա առաջնային խնդիր է իրենց համար և շուտով այդ հարցերը շուտով լուծում կստանան։

Հարցազրույցից հետո էկոակումբի սաները անցան համայնքապետարանի բոլոր բաժիններով և ծանոթացան նրանց գործառույթներին ևս։
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում, ԵՄ ֆինանսավորմամբ և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։

Comments are closed.