Վերականգնենք մեր Մոլորակը միասին

Յուրաքանչյուր տարի ապրիլի 22-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկրի օր և հատկապես այսօր բոլորս կարող ենք նպաստել Մոլորակի առողջացմանը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) Վիվա-ՄՏՍ-ի հետ համատեղ ձեռնարկել է մեկամսյա արշավ, որի շրջանակներում առաջարկում ենք բոլորին աջակցել Հիմնադրամի կողմից իրականացվող անտառվերականգնման ծրագրին․ Վիվա-ՄՏՍ ցանցի միջոցով հաղորդագրություն ուղարկելու դեպքում կտնկվի մեկ ծառ վայրի բնության գրկում։

Բանաձևը պարզ է՝ 1 SMS = 1 ծառ = 500 ՀՀ դրամ։ Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդները կարող են ուղարկել SMS 7733 կարճ համարին և տնկել մեկ ծառ, իսկ ցանկության դեպքում՝ բազմապատկել հաղորդագրությունների քանակը և տնկել մի ամբողջ անտառ։

Վիվա-ՄՏՍ-ը մշտապես հանդիսացել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հավատարիմ գործընկերը և գաղափարակիցը՝ հանուն բնության պահպանության։

FPWC կողմից 2016 թվականից սկսած իրականացվում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Վերջին 5 տարիների ընթացքում FPWC կողմից ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում և այն դեռ շարունակվում է։ 2020թ․-ի ընթացքում FPWC կողմից Վայոց Ձորի և Արարատի մարզերում արդեն իսկ շուրջ 6000 ծառ է տնկվել նվիրված հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ընկած հերոսների հիշատակին։ Այս տարի՝ 2021թ․-ին նախատեսվող ծառատունկը ևս կիրականացվի այդ նպատակով։

FPWC ծրագրերին կարող եք աջակցել նաև հետևյալ հղումով՝ https://www.fpwc.org/donate/

Comments are closed.