EAZA-ի դասընթացները լրամշակեցին կենդանիների բարեկեցության և զբաղվածության ծրագրերը

«Ամենակարևորը, որEAZA EAZA սովորեցինք այս դասընթացների արդյունքում այն էր, որ ժամանակի փոքր ներդրումով և անսահմանափակ ստեղծարարությամբ կարելի է շատ լավ արդյունքի հասնել». սա էր Երևանի կենդանաբանական այգու աշխատակիցների հավաքական եզրակացությունը Կենդանաբանական այգիների և ակվարիումների եվրոպական ասոցիացիայի (EAZA) ակադեմիայի մասնագետների անցկացրած քառօրյա ինտենսիվ դասընթացների մասին:

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հրավերով EAZA ակադեմիայի և The Shape of Enrichment կազմակերպության ներկայացուցիչներ Սալլի Բայնդինգը և Մարկ Քինգսթոն Ջոնսը Անգլիայից Հայաստան էին եկել՝ օգնելու Երևանի կենդանաբանական այգու աշխատակազմից լրամշակել կենդանիների բարեկեցությանն ուղղված ծրագրերը: Երևանի կենդանաբանական այգին EAZ-ի թեկնածու անդամ է: Դասընթացներին մասնակցելու էին եկել նաև Թբիլիսիի կենդանաբանական այգու աշխատակիցներ:

Դասընթացները ներկայացնում էին կենդանիների ֆիզիկական և մտավոր զբաղվածության ապահովման տարբեր միջոցներ՝ խորությամբ անդրադառնալով կենդանիների հոգեբանության, վարքի, շրջակա միջավայրում կեցության առանձնահատկություններին: Վերջին օրը գործնական աշխատանքներ իրականացվեցին. կենդանաբանական այգու որոշ կենդանիների համար պատրաստվեցին և փորձարկվեցին զբաղվածության տարբեր միջոցներ: Դասընթացների ավարտին կենդանաբանական այգու աշխատակիցներին հանձվեցին մասնակցության վկայականներ:

Comments are closed.