CWR անտառապահներն օգնել են մարել Խոսրովի անտառում բռնկված հրդեհը



Օրերս հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, որի հարևանությամբ գտնվում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR)։ Հրդեհի առաջացման պատճառ, հավանաբար, հանդիսացել է կայծակը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակցի հետ միասին հրդեհի բռնկման վայր առաջինն օգնության է հասել նաև CWR անտառապահը և համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է մեկուսացնել կրակը։
Արագ արձագանքի արդյունքում հրդեհի վայր են հասել նաև արգելոցի մյուս աշխատակիցները, կատարել հրդեհաշիջման աշխատանքներ, ժամանել է նաև ԱԻՆ փրկարար ծառայությունը։ Քիչ անց հրդեհն ամբողջովին հաջողվել է մարել նաև տեղացած անձրևի շնորհիվ։
Հիշեցնենք, որ CWR-ը մասնավոր կերպով պահպանվող տարածք է, որը կառավարվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։
Դեպքի մանրամասները հայտնի կդառնան շուտով, սակայն, ըստ նախնական տեղեկությունների, այրվել է շուրջ 40 գիհի։

Comments are closed.