FPWC կողմից կիրառվում է էնդեմիկ բուսատեսակների տնկման նորարարական եղանակ




Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից էնդեմիկ բուսատեսակների սածիլների տնկման նպատակով ընտրվել և կիրառվում է «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդը։ Այս մեթոդի հիմքում էնդեմիկ բուսատեսակների սերմերի ընտրության, արտադրության և հետագա վերամշակման գաղափարն է, որը հարմարեցված է կոնկրետ տնկման միջավայրի ֆիզիկական և մորֆոլոգիական բնութագրիչներին։ Նախ, ընտրվում է տեղի էնդեմիկ բուսատեսակի սերմ, սածիլները խնամքով մշակվում են տնկարաններում, այսպիսով հարմարեցվում են այն տարածքին, որտեղ տնկվելու են, իսկ համատեղելով բույսի որակային հատկանիշներն ապահովող այլ հատկությունների հետ, ապահովվում է բարձր կպչողականություն։

Comments are closed.