FPWC-ի կրթական նախագծերը ներկայացվեցին թեմատիկ համաժողովին


 
Փետրվարի 17-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մասնակցեց «Բնապահպանական կրթությունը Հայաստանում. ներկա իրավիճակը եւ ապագա հեռանկարները» համաժողովին, որն ամփոփեց «Բնապահպանական կրթության ցանցի (ԲԿՑ) կարողությունների հզորացում` Հայաստանում բնապահպանական կառավարման ամրապնդման նպատակով» ծրագիրը:
FPWC փոխտնօրեն Եվա Մարտիրոսյանը համաժողովին ներկայացրեց հիմնադրամի բնապահպանական կրթության ոլորտում իրականացրած առանցքային նախագծերը՝ այլընտրանքային բնապահպանական կրթության առաջին՝ «Արևորդի» էկո ակումբների ցանցը, Կանաչ դպրոց նախագիծը, SOS մշակույթը, Համահայկական նկարչական մրցույթը, Երազանքի գիշերը և այլք: Ուրցաձորի էկո-կենտրոնը ներկայացվեց որպես բացօթյա բնապահպանական կրթության և հետազոտությունների բացառիկ հարթակ: Ցուցադրվեց նաև Ուրցաձորի էկո-ակումբի սաների հեղինակած «Խաղեր փոշու հետ» ֆիլմը:
Համաժողովի ընթացքում ներկայացվեց Հայաստանի բնապահպանական կրթության ցանցի նորաբաց կայքը:
FPWC-ն Հայաստանի բնապահպանական կրթության ցանցի անդամ է 2014թ.-ից:

Comments are closed.