Մեկնարկում է «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնը

6-fest-verjnakan

«Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 11-ից 14-ը, Երևանում։

Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։ Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմեր ողջ աշխարհից, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:

Այս տարի փառատոնի շրջանակում կցուցադրվեն 38 աղմուկ հանած ֆիլմեր ամբողջ աշխարհից՝ մրցութային և տեղեկատվական ծրագրերում։

«Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնի բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 11-ին՝ 18։00, «Մոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։

Փառատոնի բացման արարողությունից անմիջապես առաջ՝ 17:00, «Մոսկվա» կինոթատրոնի II հարկի նախասրահում տեղի կունենա աշխարհահռչակ լուսանկարիչ և ռեժիսոր Յան Արթյուս-Բերտրանի «Կայուն զարգացում, ինչու՞» ֆոտոցուցահանդեսի բացումը:

Բացման արարողությանը կհաջորդի «Ծովախորշը» ֆիլմի օսկարակիր ռեժիսոր Լուի Փսիոյոյի հեղինակած «Ոչնչացման մրցավազք» ֆիլմի բացառիկ ցուցադրությունը։

Ֆիլմդիտումներ, ցուցահանդեսներ, աշխատարաններ տեղի կունենան ԷՕՆում, Մասս մեդիա կենտրոնում, ՀԲԸՄ-ում, Թումոյում, Ալյանս Ֆրանսեզում, Հոդված 3 ակումբում, «Իլիկ» ձեռագործ իրերի խանութ-սրճարանում։

Բոլոր միջոցառումների մուտքն ազատ է։

Փառատոնի ամբողջական ծրագիրը  շուտով հասանելի կլինի sunchild.fpwc.org կայքէջում։

Comments are closed.