Բնասեր պատանիների ճամբարը մեր փայտե էկո-տնակներում







Օրերս Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում գտնվող Eco Lodge in Wildlife Refuge-ում հյուրընկալել ենք մի խումբ բնասեր պատանիների, որոնք իրենց ամառային ճամբարն անցկացրեցին այստեղ՝ մեր փայտե տնակներում։ Հայաստանի տարբեր վայրերից ժամանած մեր հյուրերը տուն վերադարձան նոր գիտելիքներով և նոր ընկերներով։
Երևանի Գյոթեի անվան ինստիտուտի կողմից կազմակերպվող ամենամյա ճամբարն այս տարի տեղի է ունեցել CWR-ում։
Այս տարվա ճամբարի յուրահատկությունը նաև նրանում էր, որ FPWC կողմից ցուցաբերվել են ամբողջովին բնահեն մոտեցումներ։ Մեր պատանի հյուրերը նոր գիտելիքներով և արկածներով լեցուն ճամբար ունեցան․ նրանք սովերեցին օձերի, թափոնները տեսակավորելու և բնությունը պահպանելու այլ նրբությունների մասին, մասնակցեցին ժայռամագլցմանը և քայլարշավին, ինչպես նաև՝ ամրապնդեցին գերմաներեն լեզվի գիտելիքները ու այլ նոր հմտություններ ձեռք բերեցին։ Մի խոսքով, ինչպես իրենք են ասում՝ շատ հետաքրքիր, ուսուցողական և զվարճալի էր։
Իսկ վերջում՝ խարույկի շուրջ ամփոփվեցին բոլորի տպավորությունները։

Ճամբարը շատ ակտիվ անցավ մասնակից բնասեր պատանիների համար: Այդպիսի հետաքրքիր դասընթացներից մեկի արդյունքում ստեղծվեց այս փոքրիկ անիմացիոն ֆիլմը, որում ի դեպ, անձևի ձայնն ամբողջությամբ ստացել են մեր ճամբարականները, իսկ անիմացիան պատրաստելու գործում նրանց մեծ աջակցություն է ցուցաբերել տաղանդավոր Գոհար Սարգսյանը:

Comments are closed.