Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթը փրկվեց




Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն ապրիլի 16-ին Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամին ի պահ հանձնեց աղմկահարույց պատմության հերոսին՝ Գյումրիում տնային պայմաններում պահվող արջի քոթոթին։

Ապրիլի սկզբին համացանցում տարածվեցին լուսանկարներ, որտեղ Գյումրիի փողոցներում վզնոցով արջի քոթոթ էր շրջում: Հետագայում պարզվել էր, որ քոթոթը վերցվել է վայրի բնությունից, դեպքի առիթով պատկան մարմինները համապատասխան վարույթ էին սկսել, ինչից հետո քոթոթի փաստացի տնօրինողը նրան ստիպված էր եղել հանձնել տեսչական մարմնին։ Գործն իրավապահների ուսումնասիրման տիրույթում է։

Արջի քոթոթը տեղափոխվեց Երևանի Կենդանաբանական այգի, որտեղ կենդանաբույժների  մշտական վերահսկողության ներքո կանցնի վերականգնողական  բոլոր փուլերը։ Քոթոթը երեք ամսական էգ առանձնյակ է։ Քննարկվում է նրան վայրի բնություն վերադարձնելու հնարավորությունը։

Գործողություններն իրականացվում էն FPWC կողմից արջերի փրկության լայնածավալ ծրագրի շրջանակում։

Comments are closed.