Գյումրիի առյուծները տեղափոխվեցին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան

Gyumri Zoo Lions

2016 թվականի փետրվարի 10-ին  Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ Համաշխարհային կենդանաբուժական ծառայութան (WVS) հետ համատեղ, կազմակերպեցին Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգում պահվող երեք առյուծների՝ մայր Մերիի և նրա երկու ձագերի՝ Զիտայի և Գիտայի, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան տեղափոխման փրկարար աշխատանքները:

Չնայած անբարենպաստ եղանակային պայմաններին ու առատ ձյանը, որի արդունքում ներգրավվեցին ավելի շատ ռեսուրսներ, քան ի սկզբանե նախատեսված էր, Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու վերջին բնակիչների տեղափոխության աշխատանքներն ընթացան սահուն կերպով: Արկածախնդիր փորձից հետո առյուծները գտնվում են լավ ֆիզիկական և հոգեբանական վիճակում:

Գյումրիի մասնավոր կենդանաբանական այգու առյուծները դարձան բնապահպանական ավելի մեծ կտավի մի մաս: Ըստ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Համաշխարհային կենդանաբուժական ծառայութան (WVS) միջև ս. թ. փետրվարի 2-ին կնքված հուշագրի, երկու կազմակերպությունները միասին կաշխատեն՝ իրականացնելով Հայաստանում բնապահպանական, կենդանիների վերականգնողական և փրկարարական նախաձեռնություններ: Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կառուցվող կենդանիների կարանտինային կայանը, որտեղ առյուծները կմնան մինչև ամբողջական անասնաբուժական փորձաքննություն և բուժզննում անցնելը, այս երկու կազմակերպությունների հաջողված համագործակցության ևս մեկ ցուցիչ կդառնա: Կենդանիների համար նախատեսված կարանտինային կայանը նաև հիմնաքար կլինի Կենդանիների փրկարար կենտրոնի՝ մեկ այլ խոշոր նախագիծ, որ գործընկերներն այժմ մշակում են:
 

Comments are closed.