Փրկենք Հայաստանի արջերին




Հայաստանում կան սարսափելի պայմաններում անազատության մեջ պահվող տասնյակ գորշ արջեր։ Մինչ այդ, գորշ արջերը ներառված են Հայաստանի Կարմիր գրքում, եւ նրանց անազատության մեջ ինքնակամ պահելն արգելվում է օրենքով։ Փոքր-ինչ կասկածելի վտանգ զգալու դեպքում, այդ արջերի տերերն ուղղակի թաքցնում են արջերին եւ տեղափոխում այլ վայր։ Կա եւս մեկ հնարավոր սարսափելի ելք, քանի որ Հայաստանի մարզային ռեստորաններում երբեմն առաջարկում են համտեսել արջի միս։

Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) նախաձեռնել է արջերի փրկության լայնածավալ ծրագիր։ Այն ենթադրում է ընդգրկուն գործակցություն ինչպես միջազգային, այնպես էլ տեղական հասարակական ու պետական կազմակերպությունների հետ, խնդրի լուծմանը բազմակողմանի մոտեցում՝ օրենսդրության վերանայումից մինչեւ փրկված արջերի համար ապաստարաններ ստեղծելը։

Այս պահին հավաքվում է անազատության մեջ գտնվող արջերի տվյալների բազան եւ SOS Zoo and Bear Rescue սոցիալական-բնապահպանական խմբի աջակցությամբ իրականացվում է դրամահավաք՝ փրկված արջերի համար ապաստարաններ կառուցելու համար։
FPWC-ն ունի փրկված արջերի տեղափոխման, նրանց բժշկական օգնություն ցուցաբերելու եւ հետագա խնամքը կազմակերպելու բոլոր հնարավորությունները։

Comments are closed.