«Սեր և հոգածություն բնության նկատմամբ»․ Արևորդիների ամառային արկածները



Բնության նկատմամբ սերն ու հոգածությունը սկսվում է մանկուց և ամրապնդվում պատանեկության տարիներին։ Առաջնորդվելով այս գաղափարով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) իր գործընկեր կառույցների հետ միասին հատուկ ուշադրություն է հատկացնում «Արևորդի» էկո-ակումբների կայուն առաջընթացին։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս տարվա հունիս ամսին ևս մեր արևորդիները հնարավորություն ունեցան ամրապնդել նախորդ ամիսների ընթացքում իրենց ստացած էկո-գիտելիքները՝ համատեղելով օգտակարը հաճելիի հետ։

Տարատեսակ աշխատարաններ, բնախույզ-արշավներ, բնապահպանական դասընթացներ, բանավեճեր և քննարկումներ․ այս ամենն իրականություն դարձավ տարբեր մարզերում բնակվող 12-17 տարեկան սաների համար մեր ամառային դպրոցում։

Դիտեք մեր կողմից պատրաստված փոքրիկ տեսանյութը, որի միջոցով փոխանցվում է ամառային դպրոցում տիրող ջերմ մթնոլորտն ու արդյունավետ աշխատանքը։

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորիմարզերում» ծրագրի շրջանակներում՝ Վորլդ Վիժըն Հայաստանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Comments are closed.