Առաքելություն
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Հայաստանը` որպես Կովկասյան էկոտարածաշրջանի մի մաս, աշխարհի 34 առավել բազմազան և վտանգված օջախների շարքում է` դասակարգված ամերիկյան Conservation International-ի կողմից։ Հետամուտ լինելով առաքելությանը՝ FPWC-ին կազմակերպում և իրականացնում է բնապահպանական կրթության, համայնքային իրազեկման, վայրի բնության և բնական միջավայրի պահպանության ծրագրեր։
Կարևորելով գյուղական բնակչության ներգրավումը Հայաստանի կայուն առաջընթացում՝ հիմնադրամի ծրագրերի մեծ մասն ուղղված է գյուղական համայնքներ։ Մեր տեսլականում Հայաստանն է՝ շրջակա միջավայրի մասին հանրային իրազեկվածության բարձր մակարդակով։ Մենք աշխատում ենք վայրի բնության պահպանության, բնապահպանական կրթության և կայուն համայնքային զարգացման խաչմերուկում: Մեր բոլոր նախագծերի առանցքում հարգանքն է մարդու, բնության և մշակութային ժառանգության հանդեպ՝ որպես Հայաստանում դրական առաջընթացի նախապայման: