Գնիշիկ բնակավայրում վայրի ծառատեսակներ են տնկվել




Շուրջ 20 տարի Վիվա-MTS-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով Հայաստանի մի քանի մարզերում բնապահպանական նշանակություն ունեցող շատ կարևոր գործընթաց է տեղի ունենում: Երկու կառույցների համագործակցության շրջանակներում իրականացվում է անտառվերականգնման ծրագիր, որն արդեն իսկ գրանցում է լավ արդյունքներ։ Ինչպես յուրաքանչյուր տարի, 2021թ․-ին նույնպես Վիվա-MTS-ի և FPWC ջանքերով տասնյակ հազարավոր ծառեր կտնկվեն վայրի բնության գրկում։

Հոկտեմբերի 21-ին Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքում Վիվա-MTS-ի աջակցությամբ շուրջ 2000 վայրի պտղատու ծառ է տնկվել, ինչը հետագայում նպաստելու է մարդ-վայրի բնություն կոնֆլիտի հաղթահարմանը։ Ավելին՝ մինչև տարեվերջ ավելի քան 15․000 ծառ է տնկվելու Արարատի և Վայոց ձորի մարզերում: Ընդգծենք, որ ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում․ փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակներում։

Մինչ այժմ ծրագրի շրջանակներում տնկվել են վայրի փշատենիներ, տանձենիներ, նշենիներ, իսկ այս տարի ավելացել է նաև վայրի խնձորենին։ Ծառատունկից հետո նոր տնկված ծառերի նկատմամբ իրականացվում է նաև հետագա խնամք մինչ դրանք դառնան ավելի հասուն և կայուն ծառեր։ 2016 թվականից սկսած իրականացվում է համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծ՝ ներմուծելով Հայաստանի համար նոր տեխնոլոգիա, որը հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում։

Հատուկ ընտրված «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ ընտրվել են տեղի էնդեմիկ բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում, այսպիսով հարմարեցվելով տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդի շնորհիվ ապահովվում է բույսերի բարձր կպչողականություն։ Այդպիսով, փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև «մարդ-վայրի բնություն» կոնֆլիկտի լուծմանը և անտառային տարածքներում բավարար սնունդ ապահովել կենդանական աշխարհի համար:

Գործընկերները բազմաթիվ ծրագրեր են իրականացրել Գնիշիկ բնակավայրում։ Այս տարի ևս բնակավայրի շահագործմանն է հանձնվել հակահավաք սարք և խոտհնձիչ։ Նոր գյուղտեխնիկան Գնիշիկի բնակիչներին հնարավորություն կտա առավել արագ և արդյունավետ իրականացնել գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները։

Կից Տեղեկատվություն

Կենսաբազմազանության պահպանման և կայուն ապրուստի միջոցների ստեղծման նպատակով FPWC-ն հետամուտ է վերականգնելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի տարածքում գտնվող խիստ նոսրացած կամ վերացած անտառների մի քանի հատվածներ: Անտառավերականգնումը կարևոր է անտառի կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունների տեսանկյունից, սակայն դա նաև լուրջ մարտահրավեր է` հաշվի առնելով չոր եւ կիսաանապատային կլիմայական գոտու ոչ բարենպաստ պայմանները:

Իրականացվող միջամտությունը նպատակաուղղված է ծառերի անհրաժեշտ տեսակների վերականգնման բարձրացմանը՝ ստեղծելով վայրի բնության, միգրացիոն երթուղիների և կենդանական աշխարհի համար սննդի աղբյուր: Տարածքները կանխարգելելու են հողային շերտը հետագա կորուստից և սպառումից, ծառայեն ջրի պահպանմանը և այլն:

Սա մի դինամիկ, էկոլոգիապես առողջ բնական ռեսուրսների կառավարման համակարգ է, որը վայրի պտղատու ծառերի և գյուղատնտեսական լանդշաֆտի ինտեգրման միջոցով դիվերսիֆիկացնում և հովանավորում է հողօգտագործողների համար բոլոր մակարդակներում ավելացող սոցիալական, տնտեսական և բնապահպանական օգուտները: Տարիների փորձը թույլ է տվել FPWC-ին գրանցել կենսունակության բացառիկ ցուցանիշ՝ մինչև 90%:

Comments are closed.