Վայոց ձորի Եղեգիս համայնքում Համայնքային բիզնես խորհրդի կարողությունների բարձրացման, տուրիզմի զարգացման ոլորտում գործող կազմակերպությունների հետ համագործակցային ցանցերի ստեղծման նպատակով տեղի ունեցավ հանդիպում Ագարակաձոր, Խնձորուտ, Նոր Ազնաբերդ համայնքների բնակիչների հետ։ Հանդիպման ընթացքում Arevakar Travel տուրիստական գործակալության տնօրեն Աննա Ավագյանը ներկայացրեց Գաստրոտուրիզմը Հայաստանում, իսկ AREVI հյուրանոցի տնօրեն Գևորգ Գասպարյանը՝ պատմեց իր փորձը հյուրատան բիզնես գաղափարի իրականացման վերաբերյալ։
Հանդիպումը իրականացվել է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներaում, ԵՄ ֆինանսավորմամբ և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։ Դասընթացները անցկացվել են «Բի Էս Սի» Բիզնեսի աջակցման կենտրոնի կողմից։