Միջազգային բնապահպանական կազմակերպությունները նոր ծրագիր են սկսում Արցախի հանրապետությունում




Արցախի բնապահպանական խնդիրները լուծմամբ այսուհետ կզբաղվի Արցախի Բնության Հիմնադրամը, որը ստեղծվել է 2018թ.-ին՝ նպատակ ունենալով պահպանել   Արցախի հարուստ կենդանական ու բուսական աշխարհը՝ միգրացիոն միջանցք ստեղծելու և Արցախի համայնքները զարգացնելու միջոցով

Հիմնադրամի ծրագրերը ֆինանսավորվելու են հիմնականում միջազգային կապիտալի օգնությամբ և  FPWC հիմնադրամի աջակցությամբ

Հիմնադրամի ծրագրերի արդյունքում նախատեսվում է առաջիկա 20 տարիներին իրականացնել Արցախի կենսաբազմազանության մոնիթորինգ, կազմակերպել հանրային իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառումներ, սատարել  արգելանոցային տարածքներում որսագողության և տարածքի ապականումը կանխելու նպատակով անհրաժեշտ միջոցների ձեռք բերմանը, պահպանել Արցախի Հանրապետությունում և տարածաշրջանում բնական ու մշակութային արժեքները, զարգացնել համայնքները`նորարար տեխնոլոգիաների ներդրման, այլընտրանքային էներգիայի աղբյուրների կիրառման, տնտեսական աջակցության, կայուն զբաղվածության հնարավորությունների ստեղծման միջոցներով: Ի լրումն վերոնշյալի՝ Արցախի՝ կենսաբազմազանության տեսակետից կարևոր թեժակետերում նախատեսվում է հիմնել տարածաշրջանային պահպանվող տարածքներ՝ ապահովելով Հայաստան – Արցախ – Իրան միգրացիոն միջանցքը

Comments are closed.