• Flower Gathering FB cover am

    «Ծաղկահավաք» Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում

    ՀԲԸՄ Հայաստանի սկաուտական խումբը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հրավիրում են մասնակցելու ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը, որը տեղի կունենա սույն թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 09:00-18:00 Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում: Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ […]

    Continue reading
  • hor1

    Արտաքին լուսավորության համակարգ` Հորբատեղ գյուղում

    Վայոց Ձորի մարզի Հորբատեղ գյուղը մեկն է այն բնակատեղիներից, որտեղ հաճախակի են վայրի կենդանիների՝ գայլերի և արջերի հարձակումները։ Շուրջ 262 բնակիչ ունեցող գյուղի տնային տնտեսությունների եկամտի հիմնական աղբյուրն անասնապահությունը, մեղվապահությունը և այգեգործությունն է։ Չլուսավորված փողոցների պատճառով, երեկոյան ժամերին վայրի կենդանիները գյուղ են մտնում, վնասում տնամերձ այգիներն ու ցանքատարածությունները, մեղվի փեթակները, հոշոտում՝ ոչխարների, խոյերի, ցլիկների: Ինչպես […]

    Continue reading
  • tree3

    ԿԿԱ տնկադաշտը համալրվեց մի քանի հարյուր տնկիով

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը, անտառների և  ծառերի միջազգային օրվա շրջանակում, մարտի 24-ին, ծառատունկ իրականացրեցին Ուրցաձորում։ Գործընկեր կառույցների աշխատակիցների ջանքերով, Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (ԿԿԱ) հիմնական տնկադաշտը համալրվեց ծիրանենու և սալորենու մի քանի հարյուր տնկիով։ ԿԿԱ տնկարանային տնտեսությունը  հիմնվել է Վայրի բնության և մշակության արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և […]

    Continue reading
  • 15

    Մոզրով գյուղն արդեն տրակտոր ունի

    ՎիվաՍել-ՄՏՍ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են աջակցել Վայոց Ձորի Մոզրով գյուղին: Գյուղատնտեսական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, կողմերը գյուղին նվիրեցին 2016թ.-ի գործարանային արտադրության՝ թրթուրավոր «ԴՏ-75» տրակտոր: Ակնկալվող գյուղտեխնիկան տրամադրվեց համատեղ իրականացվող՝ «Համայնքային զարգացում» ծրագրի շրջանակում: Չնայած խիստ անհրաժեշտությանը, Մոզրովի բնակիչները տրակտոր երբեք չեն ունեցել. գյուղացիներն օգտագործել են հարևան գյուղերինը, ինչը […]

    Continue reading
  • mayors3

    Բնապահպանության և համայնքային զարգացման խաչմերուկում․ քննարկում ԿԿԱ-ում

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մարտի 4-ին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) նախաձեռնել էր «Մասնավոր պահպանվող տարածքների ստեղծման առավելությունները շահառու համայնքների համար» աշխատաժողով։ Հանդիպմանը ներկա էին Արարատի և Վայոց ձորի մարզերի համայնքների ղեկավարներ։ FPWC գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչյանը ներկայացրեց «Այլընտրանքային էներգիա» ծրագիրը, որի նպատակը համայնքային զարգացումն է՝ շրջակա միջավայրի պահպանության և էներգախնայողության բարձրացման […]

    Continue reading
  • 2

    Մոսեսգեղի մանկապարտեզում տեղադրվեց արևային ջրատաքացուցիչ

    Հայաստանի սահմանամերձ և սահմանապահ գյուղերը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի մշտական ուշադրության կենտրոնում են։ Գործընկեր կազմակերպությունների համատեղ ջանքերով իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագիծը թույլ է տալիս էականորեն նվազեցնել գյուղի և բնակիչների կոմունալ ծախսերը և ակտիվացնել համայնքային կյանքը։ Նախագծի շահառուներից է Մոսեսգեղ համայնքը. սահմանամերձ գյուղի մանկապարտեզում առաջին անգամ գործարկվեց արևային ջրատաքացուցիչ համակարգ: […]

    Continue reading
  • hazenberg6

    Գայլերի ուսումնասիրություն ԿԿԱ-ում

    Կանադայի Ջասպեր ազգային այգու էկոլոգիական ուսումնասիրությունների մասնագետ Սաակե Հազենբերգը FPWC-ի հրավերով Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) անցկացրեց գայլերի թվաքանակի, տեղաբաշխման և հարակից խնդիրների ուսումնասիրություն։ Ուսումնասիրության նպատակն էր պարզել գայլերի խմբերի տեղաշարժը, ուղղությունը, բնադրավայրերից դուրս գալու և մարդկային բնակավայրերին մոտենալու պատճառները։ 2011թ-ին ՀՀ Կառավարությունն ընդունեց «Գայլերի թվաքանակի կարգավորման և միջոցառումների իրականացման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության […]

    Continue reading
  • plot7

    25 բուսակներ վերատնկվեցին փորձադաշտում

    2016-ի տարեվերջին առանձնացվեցին 25 բուսակներ, որոնք վերատնկվեցին բույսի աճին անհրաժեշտ պայմաններով ապահովված փորձադաշտում։ Դրանք կծառայեն որպես ստուգիչ անտառվերականգնման հիմնական վայրում տնկված 124 բուսակներին։ Եվս 132-ի վերատնկման ունակությունը կստուգվի շուտով։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (CWR) 2016-ին հիմնված տնկարանային տնտեսությունը հանգուցային օղակ է բույս-սերմ-բույս կենսացիկլում, որն ամբողջացնում է անտառվերականգնման աշխատանքները։ Ջերմոցի արդյունավետությունը հնարավոր եղավ գնահատել միայն նախորդ տարեվերջին՝ […]

    Continue reading
  • khndzorut-whide-5

    Սահմանամերձ Խնձորուտ գյուղն ամբողջությամբ լուսավորվել է

    Վայոց Ձորի մարզի Խնձորուտ գյուղը սահմանակից է Նախիջևանին: Խորհրդային հասարակարգի փլուզումից հետո այստեղ արտաքին լուսավորության քայքայված ենթակառուցվածքներ են եղել։ Տեղում փորձել են լուծել խնդիրը և համայնքային միջոցներով լուսավորել են մի քանի փողոց, սակայն արդյունքը գոհացուցիչ չի եղել. սպառվել է սպասվածից ավելի շատ էլեկտրաէներգիա՝ ապահովելով ոչ բավարար լուսավորություն: Լուսարձակների մեծ մասն էլ շարքից դուրս է եկել՝ […]

    Continue reading
  • awward-wide-2

    Բնապահպանական պայքար՝ գույների լեզվով

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփեցին Համահայկական նկարչական 9-րդ մրցույթի արդյունքները։ Այս անգամ մրցույթին ներկայացված էր ավելի քան 600 նկար։ Հայաստանի և սփյուռքի 5-16 տարեկան երեխաներ ու պատանիներ դրանց միջոցով պատկերել էին բնության և շրջակա միջավայրի մասին իրենց մտորումները: Հայտարարված 3 անվանակարգում մրցանակ ստացավ 12 պատանի: Ամենամյա, գունեղ Համահայկական նկարչական […]

    Continue reading