• gnihik1

    Շուրջօրյա ջրամատակարարում՝ Գնիշիկ գյուղում

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Ջրամատակարարման բարելավում» ծրագրի շրջանակում, դեկտեմբերի 14-ին, Վայոց Ձորի Գնիշիկ գյուղում կառուցվեց 2050 մ երկարությամբ նոր ջրագիծ, բաժանարար հանգույցներ և ճնշման կարգավորիչներ։ Արդյունքում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարմամբ։ Եթե նախկինում ջուրը հասանելի էր բնակչության միայն 30 տոկոսին, ընդ որում՝ շաբաթական 2-3 օր, երկուական […]

    Continue reading
  • chinari6

    Սահմանապահ Չինարիում գործարկվել է ոռոգման նոր համակարգ

    Ադրբեջանի հետ 28 կմ երկարությամբ սահման ունեցող Տավուշի մարզի Չինարի գյուղում, դեկտեմբերի 8-ին, շահագործմամ հանձնվեց ոռոգման նոր համակարգ՝ գետային ոռոգման ջրընդունիչ և 650մ երկարությամբ ջրագիծ։ Ընթացիկ տարում սա Չինարիում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի նախաձեռնությամբ իրականացված երկրորդ ծրագիրն է: Կողմերի համագործակցության արդյունքում, գարնանը գյուղում խմելու ջրի նորակառույց համակարգ էր շահագործվել. […]

    Continue reading
  • hippo-wide

    Ամփոփվեց հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլը

    Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը, դեկտեմբերի 6-ին, Երևանի կենդանաբանական այգում հյուրընկալեցին համատեղ ծրագրերից մեկի` հիպոթերապիայի ծրագրի երկրորդ փուլի մասնակից հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց ծնողներին։ Դեռևս 2015-ի հունիսին Երևանի կենդանաբանական այգու տարածքում ներառական առաջին խաղահրապարակի բացումով մեկնարկեց FPWC-ի, ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության և Երևանի քաղաքապետարանի համագործակցությամբ իրականացվող բազմաբաղադրիչ միջոցառումների շարքը, որի հիմնական […]

    Continue reading
  • martiros3

    Էներգախնայող համակարգ՝ Մարտիրոս գյուղում

    Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղը հայտնի է իր ավելի քան 700 տարվա պատմությամբ:  Բազմաթիվ պատմամշակութային արժեքներ ունեցող սահմանամերձ այս բնակավայրը 1990-ական թվականներից մնացել էր պատերազմական տարիներին հատուկ՝ մութ փողոցներով: «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում ընդգրկվելուց հետո, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցության արդյունքում, նոյեմբերի 28-ին, գյուղում տեղակայվեց 52 LED լուսարձակով՝ արտաքին […]

    Continue reading
  • SUN_6274

    Արտաքին լուսավորություն՝ շուրջ 40-ամյա դադարից հետո

    Սահմանամերձ Բարձրունի գյուղը մեկն է այն բնակավայրերից, որը խորհրդային հասարակարգի փլուզումից հետո տարիներ շարունակ քայքայված ենթակառուցվածքների խնդիր է ունեցել: Այստեղ արտաքին լուսավորություն չի եղել շուրջ չորս տասնամյակ: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, Նոյեմբերի 22-ին, գյուղն ամբողջությամբ ապահովվեց լուսավորությամբ: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքում՝ տեղակայվեց […]

    Continue reading
  • closing23

    Ամփոփվեց «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնը

    Նոյեմբերի 14-ին տեղի ունեցավ «Արևորդի» 6-րդ միջազգային բնապահպանական փառատոնի փակման արարողությունը և մրցանակաբաշխությունը։ Ամենամյա փառատոնը, որն առաջինն ու դեռևս միակն է հարավկովկասյան տարածաշրջանում, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությունն է: Փառատոնն իրականացվեց հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Փառատոնի ֆիլմերի ծրագրի երեք՝ «Վայրի բնություն», «Բնապահպանական խնդիր», «Մանկապատանեկան» անվակարգերում հայտարարվեցին հաղթող ֆիլմերը։ «Վայրի բնություն» անվանակարգում […]

    Continue reading
  • 6-fest-verjnakan

    Մեկնարկում է «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնը

    «Արևորդի» միջազգային բնապահպանական 6-րդ փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 11-ից 14-ը, Երևանում։ Ամեն տարի փառատոնն անդրադառնում է կարևոր բնապահպանական խնդիրների։ Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմեր ողջ աշխարհից, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին: […]

    Continue reading
  • DSC_0057

    Վերսկսվել է հիպոթերապիայի ծրագիրը

    Երևանի կենդանաբանական ագու ձիարշավարանում վերսկսվել է հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հիպոթերապիայի ծրագիրը: Հոկտեմբեր ամսից հաշմանդամութուն ունեցող տասնյակ երեխաներ այգու ձիարշավարանում շաբաթը երեք օր անվճար ձիավարելու և հատուկ վարժանքների մասնակցելու, իսկ մնացած օրերին իրենց հետ աշխատող ձիերի հետ շփման` անձամբ կերակրելու և խնամելու հնարավորություն ունեն: Այգու ձիերի հետ բարեկամութան այս պատմութունը մեկնարկել է դեռևս մեկ […]

    Continue reading
  • berdavan  15

    Սահմանամերձ Բերդավանն ապահովվել է արտաքին լուսավորությամբ

    Արդիական էներգախնայող համակարգի հիման վրա գործող՝ արտաքին լուսավորությունը հասավ Տավուշի մարզի Բերդավան գյուղ: Սահմանամերձ գյուղի 5,425մ երկարությամբ տարածքն այսուհետ ապահովված է 175 նոր LED լուսարձակներով: Բերդավանը թվով 15-րդ գյուղն է, և առաջինը՝ Տավուշի մարզում, որտեղ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ջանքերով, «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակներում ներդրվեց շրջակա միջավայրի ու […]

    Continue reading
  • urtsaudzor

    Կանաչ լուրեր Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանից

    Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի ուտելի այգին առաջին ծիլերն է տալիս։ Նախագիծը, որ մեկնարկել է 2016թ.-ի սկզբին, ներառում է Հայաստանում առաջին անգամ պերմակուլտուրայի ու ագրո-անտառաբուծության մեթոդների կիրառմամբ ուտելի անտառի ստեղծում։ Մինչև տարեվերջ նախատեսվում է տնկել մոտ 350 վայրի պտղատու ծառ, ավելի քան 500 հատապտղային թփեր, մի շարք բանջարաբոստանային մշակաբույսեր, ինչպես օրինակ  գազարը, բազուկը, մաղադանոսը, սամիթը, սխտորը, ֆենհելը, […]

    Continue reading