-
Լիճք համայնքն ապահովվել է արտաքին լուսավորությամբ
Հոկտեմբերի 11-ին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփեցին «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Գեղարքունիքի մարզի Լիճք համայնքում տեղակայվեց 53 լուսատուով՝ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրի արդյունքում լուսավորվել են համայնքի հիմնական երկու փողոցները՝ մոտ 1,650մ ընդhանուր երկարությամբ: Դեռևս նախորդ տարի՝ Լիճք համայնքի լուսավորման ծրագրի առաջին փուլում, […]
Continue reading -
FPWC-ն մասնակցեց Գյուղական կյանքի և ավանդույթների փառատոնին
Սեպտեմբերի 24-ին FPWC-ի «Աղքատության կրճատումն Ուրծաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» նախագիծը ներկայացավ «Գյուղական կյանքի և ավանդույթների ամենամյա փառատոն»-ին։ Փառատոնին ներկայացվեցին էկո արտադրանքների նախատիպերը, որոնք կսկսեն տեղական և միջազգային շուկայում շրջանառվել հաջորդ տարի: Չիր, խոտաբույս, թեյ, մեղր․փառատոնին ներկայացված տեսականուց բացի նախագիծը ներառում է նաև էկո և ագրոտուրիզմի, օրգանական գյուղատնտեսության, եթերային յուղերի մշակության, համակարգչային և […]
Continue reading -
Արևային ջրատաքացուցիչ՝ «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում
Հոկտեմբերի 1-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփեցին «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Լոռու մարզի «Գուգարք» մանկապատանեկան ճամբարում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ։ Համակարգի գործարկումը ճամբարի խոհանոցում տաք ջրամատակարարում կապահովի ողջ տարվա ընթացքում՝ բացառապես արևային ջրատաքացուցիչի միջոցով: Հայաստանում առաջին անգամ օգտագործվել է արևային ջրատաքացուցիչ՝ 100մմ տրամագծով վակումային […]
Continue reading -
Վահանն ամբողջությամբ ապահովվել է արտաքին լուսավորությամբ
Սեպտեմբերի 6-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփեցին «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում համատեղ իրականացրած հերթական ծրագրի արդյունքները: Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Վահան գյուղում տեղակայվել է 51 լուսատուով՝ արտաքին լուսավորության լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրի արդյունքում Վահան համայնքն ամբողջությամբ լուսավորվել է: Դեռևս նախորդ տարվա աշնանը՝ Վահան համայնքի լուսավորման ծրագրի առաջին փուլում, գյուղում լուսադիոդային […]
Continue reading -
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ընդունում է հայտեր
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն ուրախ է հայտարարել 2016թ-ի կինոփառատոնի մասնակցության հայտադիմումների ընդունման մեկնարկի մասին։ Փառատոնը տեղի կունենա նոյեմբերի 11-ից 14-ը Երևանում։ «Արևորդի» փառատոնի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ հանրության իրազեկվածությունը, ինչպես նաև խթանել Հայաստանի և ամբողջ Կոսվկասյան տարածաշրջանի բնապահպանական խնդիրների ստեղծարար լուծումներին։ Փառատոնը կարևորում է երիտասարդ սերնդի մասնակցությունը և այդ նպատակով երեխաների համար կիրականացվեն […]
Continue reading -
814 ծառ՝ անտառվերականգնման նպատակով
[re Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում վերջին տարին կարելի է համարել նորարարությունների տարի։ Կիրառելով մի շարք ժամանակակից տեխնոլոգիաներ` մոտ 3800քմ տարածության վրա տնկվել է ավելի քան 850 ծառ։ Անտառապատման աշխատանքներ են տարվում արդեն 4 տարի, սակայն փորձարարական տնկումները մեկնարկել են 2015 թվականի աշնանը և շարունակվել 2016-ի գարնանը։ Դրանց արդյունքները հիմք կդառնան հետագա մեծածավալ անտառվերականգնման համար։ Այժմ մշակման […]
Continue reading -
Գյուղաբնակները կմշակեն և կիրականացնեն բիզնես պլաններ
Հունիսին մեկնարկեց «Աղքատության կրճատումն Ուրծաձոր համայնքային փնջում՝ (ինքնուրույն) զբաղվածության հնարավորությունների ստեղծումով» ծրագրի դասընթացների շարքը։ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության կողմից ֆինանսավորվող ծրագիրն իրականացվում է Արարատի մարզի Ուրծաձոր, Շաղափ, Լուսաշող և Լանջանիստ համայնքներում՝ 2016-ի փետրվարից։ Ծրագրի շրջանակում Ուրցաձոր համայնքային փնջի ավելի քան 140 բնակիչների համար եկամտի նոր աղբյուրների ստեղծման նպատակով անցկացվում են դասընթացներ. էկո և ագրո տուրիզմ, […]
Continue reading -
Կենսահումուս՝ խոնարհված ծաղիկների ցողուններից
Ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բերված ծաղիկների ցողուններից պատրաստվող կենսահումուսը գրեթե ավարտուն փուլում է։ Այս տարի hուշահամալիրում խոնարհված ծաղիկների մի մասն ամբողջական հերբարիումներ կազմեցին, իսկ ցողուններից կենսածին պարարտանյութ է պատրաստվում։ Ծաղկաթերթերն էլ չորացման փուլում են։ Դրանք կօգտագործվեն ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար։ Կենսահումուսը էկոլոգիապես մաքուր, կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութ է, որը ստացվում է բույսերի […]
Continue reading -
Էլեկտրական հովիվներ՝ Խոսրովի պետական արգելոցին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ՀՀ բնապահպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում «Խոսրովի անտառ» պետական արգելոցին է նվիրել արևային վահանակներով սնուցվող էլեկտրական ցանկապատեր։ Ծրագիրը փորձնական է և հաջողելու դեպքում Հայաստանի մյուս արգելոցներում, բնության հատուկ պահպանվող տարածքներում և ազգային պարկերում նույնպես կտեղադրվեն նման սարքավորումներ։ Էլեկտրական «հովիվները» հոսանքի թույլ լարումով ցանկապատեր են, որոնք կանխում են կենդանիների […]
Continue reading -
«Արևորդի» ամառային դպրոցը ԿԿԱ էկո-կենտրոնում
Օգոստոսի 3-9-ը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկո-կրթական եկնտրոնում տեղի ունեցավ «Արևորդի» ամառային դպրոցը։ Մեկ շաբաթը մեկտեղեց երկու տասնյակից ավել աշխատարաններ, բնախույզ-արշավներ, բնապահպանական վավերագրական ֆիլմերի դիտում-քննարկումներ, hանդիպումներ, ազգագրական պարի դասընթացներ և զարգացնող խաղեր։ Ամառային դպրոցին մասնակցեցին Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ և Վայոց ձոր մարզի Արփի համայնքների «Արևորդի» էկո-ակումբների 12-14 տարեկան սաները։ Ամառային դպրոցը նպատակ ուներ պատանի արևորդիներին […]
Continue reading