-
«Նկարչական օր»․ գունագեղ բացօթյա արվեստանոց
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)` ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ հուլիսի 22-ին, արդեն իններորդ անգամ կազմակերպել էին «Նկարչական օր» ամենամյա միջոցառումը։ Այս տարի գունագեղ բացօթյա արվեստանոցի վերածվեց Երևանի կենդանաբանական այգին։ «Նկարչական oրն» ամենամյա Համահայկական նկարչական 9-րդ մրցույթ-նախագծի շրջանակում իրականացվող միջոցառում է։ «Այս նկարների օգնությամբ ամեն օր մասնագիտական բառապաշարով քննարկվող բնապահպանական խնդիրները գույն և […]
Continue reading -
Համահայկական նկարչական 9-րդ մրցույթ
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC)՝ ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության հետ համատեղ իններորդ անգամ նախաձեռնում է ամենամյա Համահայկական նկարչական մրցույթ-նախագիծը: Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանում և Հայաստանից դուրս բնակվող 5-16 տարեկան երեխաներ ու պատանիներ: Հայտերն ընդունվում են մինչև 2016թ-ի հոկտեմբերի 1-ը: Թեմաներ․ • Եթե բնությունը խոսեր • Բույսերին՝ կյանք, մեզ՝ թթվածին • Երկրագունդն առանց մեզ։ […]
Continue reading -
Կենսաբազմազանության պահպանման միասնական ռազմավարություն
Հունիսի 13-ից 17-ը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը հյուրընկալեց Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան փորձի փոխանակման նպատակով ժամանած Բնության պահպանման համաշարհային միության (IUCN) հոլանդական անդամ կազմակերպություններին։ «Կաթնասունների ուսումնասիրության և պահպանման կազմակերպության», «Butterfly» հիմնադրամի (De Vlinderstichting), «Het Zeeuwse Landschap» հիմնադրամի, Բնության պահպանման համաշարհային միության էկոհամակարգի կառավարման հանձնաժողովի, «AVALON» և «SOVON» հիմնադրամների ներկայացուցիչները կիսվեցին ներկայումս Եվրոպայում կիրառվող […]
Continue reading -
Կենսաբազմազանության պահպանման նոր հեռանկարներ
Հունիսի 8-11-ը տեղի ունեցավ «Մասնավոր պահպանվող տարածքների առավելությունները համայնքային զարգացման և կենսաբազմազանության պահպանման համար» թեմայով տարածաշրջանային աշխատանքային հանդիպում։ Աշխատաժողովին մասնակցում էին ներկայացուցիչներ Իրանի, Վրաստանի, Ղազախստանի գործընկեր կառույցներից և ԲՊՄՄ-Ի Նիդերլանդների ազգային կոմիտեից (IUCN NL): Հանդիպման նպատակն էր ուշադրության կենտրոնում պահել տարածաշրջանի կենսաբազմազանության պահպանման խնդիրները և կարևորել թիրախային համայնքների անմիջական մասնակցությունն այդ գործընթացին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան […]
Continue reading -
Արևորդիները կպատմեն «Պատմություններ հանուն կայուն աշխարհի»
Հունիսին մեկնարկեց «Պատմություններ հանուն կայուն աշխարհի» դասընթացների շարքը, որին մասնակցում են ավելի քան 100 պատանիներ Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ և Վայոց ձորի մարզի Արփի համայնքներից։ Բնապահպանական լուսանկարչություն, հանրային լրագրություն և սոցիալական մեդիա ներառող դասընթացաշարին մասնակցում են 12-14 տարեկան պատանիներ։ 3 համայնքների նորաբաց «Արևորդի» էկո-ակումբներում ամենշաբաթյա դասընթացները տեսական են և գործնական։ Ինտերակտիվ դասընթացների ընթացքում […]
Continue reading -
Պաշտոնապես բացվեց վայրի կենդանիների փրկարար կենտրոնը
Մայիսի 6-ին պաշտոնապես բացվեց վայրի կենդանիների փրկարար կենտրոնը, որը գործելու է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից պահպանվող տարածքում՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում: Փրկարար կենտրոնի թիրախում են լինելու այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են մարդկային միջամտությամբ վայրի բնությանը հասցված վնասը, անազատ կամ կիսազատ պայմաններում պահվող կենդանիները, դրանց հանդեպ դաժան վերաբերմունքը և խոշտանգումը: Վայրի բնության մեջ կամ […]
Continue reading -
Նոր տնկարանային տնտեսություն՝ անտառվերականգնման նպատակով
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում (ԿԿԱ) անտառվերականգնման վերջին նախաձեռնությունը՝ տնկարանային տնտեսությունը, հիմնվել է 2016 թվականի փետրվարին։ Այն ծառայում է սերմնաբուսակների արտադրության նորարարական տեխնոլոգիաների փորձարկմանը։ Փակ արմատային համակարգով տնկիների արտադրությունը համարվում է բարձրորակ տնկանյութի արտադրության հիմնական մեթոդ։ Այս տեխնոլոգիայով արդեն ցանվել են ավելի քան 5000 հատ նշենու, խնձորենու, բալենու, սալորենու, տանձենու ու գերիմաստիի սերմեր: Տնկարանային տնտեսությանը զուգահեռ փորձեր […]
Continue reading -
Ձեռակերտ թուղթ, հերբարիում և կենսահումուս. երկրորդ կյանք՝ խոնարհված ծաղիկներին
Այս տարի առաջին անգամ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բերված ծաղիկների մի մասը հերբարիումներ կազմեցին: Խոնարհված ծաղիկները կչորացվեն՝ ամբողջապես պահպանելով գունային երանգները և տեսքը: Տասնամյակներ շարունակ ապրիլի 24-ին Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր բերված ծաղիկները տեղափոխվում էին աղբատեղի: «Ծաղկահավաք»-ի գաղափարը հատուկ խորհուրդ ունեցող այդ ծաղիկներին երկրորդ կյանք նվիրելն էր: Ու այնքան համահունչ էր տասնյակ հազարավոր […]
Continue reading -
«Երկրի օր»-ը՝ թումոցիների հետ
Ապրիլի 22-ը ԹՈՒՄՈյի օրացույցում էլ էր կանաչով նշված. Երկրի օրն էր, հեծանիվներով հյուրեր ունեին ու նաև հեծանվային երթ էր նախատեսված: «Արևորդի» հ/կ-ը և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում ներկայացրին «Կանաչ շարժունակություն» նախագիծը: «Կանաչ շարժունակություն»-ը ֆինանսավորվում է Հայաստանում ՄԱԶԾ-ԳԷՀ Փոքր դրամաշնորհների ծրագրի կողմից: Թումոցիները երկու կարճամետրաժ անիմացիոն ֆիլմեր դիտեցին՝ «CO2»-ն […]
Continue reading -
Ջրամատակարարման նոր համակարգ՝ Պարույր Սևակ համայնքում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ը ավարտել են գյուղական համայնքներում ջրամատակարարման բարելավմանն ուղղված հերթական համատեղ ծրագիրը: Արարատ մարզի Պարույր Սևակ համայնքն ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարման համակարգով: Գյուղում կառուցվել է 1850մ երկարությամբ ջրագիծ, տեղադրվել են ջրաչափական հանգույցներ: Համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Պարույր Սևակ […]
Continue reading