-
Կանխելով վայրի կենդանիների առք ու վաճառքը Հայաստանում
Հայաստանն իր աշխարհագրական դիրքի պատճառով դարձել է վայրի կենդանատեսակների և բուսատեսակների ապօրինի առք ու վաճառքի տարանցիկ երկիր: Փետրվարի 27-ին ամփոփվեց Վայրի բնության ապօրինի շահագործման կանխարգելմանն ուղղված հնգօրյա դասընթացը, որը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությունն էր: Դասընթացն իրականացվեց ՀՀ Բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Մասնակիցները ՀՀ բնապահպանության և գյուղատնտեսության […]
Continue reading -
Վայրի բնության ապօրինի շահագործման կանխարգելմանն ուղղված հնգօրյա դասընթացն ամփոփվեց
Փետրվարի 27-ին ամփոփվեց Վայրի բնության անօրինական շահագործման կանխարգելմանն ուղղված հնգօրյա դասընթացը, որը կազմակերպվել էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ, ՀՀ Բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի աջակցությամբ (IFAW): Վայրի կենդանատեսակների ապօրինի վաճառքին նվիրված դասընթացի լսարանը կազմում էին հայաստանյան պետական և հասարակական կառույցների ներկայացուցիչները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են […]
Continue reading -
FPWC-ն մեկնարկեց վայրի կենդանատեսակների ապօրինի վաճառքին նվիրված դասընթացը
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), ՀՀ Բնապահպանության նախարարության և Կենդանիների պաշտպանության միջազգային հիմնադրամի հետ համատեղ, փետրվարի 23-ին մեկնարկեց «Անհետացման եզրին գտնվող վայրի կենդանական և բուսական աշխարհի տեսակների միջազգային առևտրի մասին» կոնվենցիայի (CITES, 1975) դրույթների կիրառման վերաբերյալ դասընթաց: CITES 2008-2013թթ. ուսումնասիրության մեջ Հայաստանը հիշատակվում է որպես վայրի կենդանատեսակների ապօրինի առք ու վաճառքի տարանցիկ […]
Continue reading -
Վայրի բնությունն ավելի մոտ է՝ շնորհիվ ապաստարանի տեսախցիկների
Անհետացման վտանգի տակ գտնվող բոլոր այս կենդանիները նկատվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում` FPWC-ի մասնավոր պահպանվող տարածքում: Ապաստարանի տեսախցիկները վայրի բնությունը հասանելի են դարձնում: Դրանք ոչ միայն մոտեցնում են մեզ բնությանը՝ ուղիղ անցում ապահովելով դեպի հեռու լեռներ, այլև կանխում են ապօրինի ներխուժումները, որսագողությունը, մեծացնում անվտանգությունը տվյալ տարածքում: Սիրիական գորշ արջ Եվրասիական տարածաշրջանի այս ներկայացուցիչը ամենախոշոր գիշատիչներից մեկն […]
Continue reading -
Պարույր Սևակի բնակիչներն արևային էներգիա կօգտագործեն
Դեկտեմբերի 23-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը ներկայացրեց Արարատ մարզի Պարույր Սևակ գյուղի նախակրթարանում տեղադրված արևային ջրատաքացուցիչ ժամանակակից համակարգը: Նախագիծն իրականացվել է հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում: Պարույր Սևակ գյուղը, որը նախկինում ունեցել է Սևակավան անվանումը, հիմնադրվել է 1978 թ.-ին և ունի 577 բնակիչ: Գյուղի բնակչությունը գաղթել […]
Continue reading -
Բնապահպանական զարդարանքներ Երևանի կենդանաբանական այգում
Երևանի կենդանաբանական այգում շուրջ 500 դպրոցական մասնակցել է «Ապրող ծառ» բնապահպանական տոն-մրցույթին: Այգու մուտքը եղել է ազատ, ինչը բազմաթիվ այցելուների հնարավորություն է տվել դիտելու մրցութային աշխատանքները և պարզապես վայելելու տոնական մթնոլորտը: Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Երևանի կենդանաբանական այգու համատեղ նախաձեռնությամբ իրականացվող «Ապրող ծառ» միջոցառումը սովորեցնում է տոներն անցկացնել՝ առանց […]
Continue reading -
«Այլընտրանքային էներգիա» նախագծի իրականացում Ծովագյուղ համայնքում
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները` այս անգամ Ծովագյուղ համայնքում: Նախագծի շրջանակում համայնքում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ, արևային վահանակներ և արևային «էլեկտրական հովիվ», որը պաշտպանում է գյուղի ընտանի կենդանիներին և նորատունկ այգիները գիշատիչներից և կրծողներից: Միջոցառումն անցավ […]
Continue reading -
Ջրի ապահովում Արազափ գյուղի բնակիչների համար
Արազափի ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 60-ականներին: Ցանցի երկարատև շահագործման հետևանքով թուջե խողովակները շարքից դուրս են եկել, իսկ հնացած ենթակառուցվածքները հանգեցրել են մի շարք խնդիրների: Ջրի ցածր ճնշումը սահմանափակել է գյուղացիների՝ համակարգից օգտվելու հնարավորությունը: Ջրատար խողովակների մասնակի վերանորոգման աշխատանքներն այլևս արդյունք չեն տալիս և ֆինանսական տեսանկյունից արդարացված չեն: Իսկ համայնքային բյուջեով աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ: Արազափի ջրամատակարարման ենթակառուցվածքների […]
Continue reading -
Պարույր Սևակ գյուղում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման համակարգ
Սույն թվականի դեկտեմբերի 23-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ն ամփոփել և ներկայացրել են «Այլընտրանքային էներգիա» ծրագրի շրջանակում համատեղ իրականացվող հերթական նախագծի արդյունքները: Նախագծի շրջանակում Պարույր Սևակ գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ և էլեկտրական ջեռուցման համակարգ: Շնորհանդեսը կայացավ գյուղի մանկապարտեզում, որն ունի 2 սենյակ և 16 երեխա: […]
Continue reading -
Արազափ գյուղում 2015 թվականին կշահագործվի ջրամատակարարման նոր համակարգ
Արազափի ջրամատակարարման համակարգը կառուցվել է հեռավոր 60-ականներին: Ցանցի երկարատև շահագործման հետևանքով թուջե խողովակները շարքից դուրս են եկել, իսկ հնացած ենթակառուցվածքները հանգեցրել են մի շարք խնդիրների: Ջրի ցածր ճնշումը սահմանափակել է համակարգից օգտվելու` գյուղացիների հնարավորությունը: Ջրատար խողովակների մասնակի վերանորոգման աշխատանքներն այլևս արդյունք չեն տալիս և ֆինանսական տեսանկյունից արդարացված չեն: Իսկ համայնքային բյուջեով աշխատանքներ իրականացնելն իրատեսական չէ: […]
Continue reading