-
Գյոթեի անվան ինստիտուտի ամառային ճամբարը CWR-ում
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում գտնվող փայտե տնակներում այս ամռանը հյուրընկալել ենք մի խումբ բնասեր պատանիների, որոնք իրենց ամառային ճամբարն անցկացրել են մեզ հետ։ Հայաստանի տարբեր վայրերից ժամանած մեր հյուրերը տուն են վերադարձել նոր գիտելիքներով և նոր ընկերներով։ Երևանի Գյոթեի անվան ինստիտուտի կողմից կազմակերպվող ամենամյա ճամբարն այս տարի տեղի է ունեցել CWR-ում։ Այս տարվա ճամբարի […]
Continue reading -
FPWC-ն մասնակցում է Մարսելում տեղի ունեցող IUCN միջազգային համագումարին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) մասնակցում է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) համագումարին, որն այս տարի տեղի է ունենում Մարսելում ։ FPWC թիմը ջանասիրաբար աշխատում է ապահովելու համար մեր ծրագրերի զարգացումը ոլորտի առաջնահերթ կարիքների ուղղությամբ՝ առաջնորդվելով պահպանության և կայուն զարգացման ամենաբարձր միջազգային ստանդարտներով։ IUCN-ը զբաղվում է Երկիր մոլորակի կենսաբազմազանության պահպանման խնդիրների լուսաբանմամբ։ […]
Continue reading -
«Անազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով լավագույն անհատական լրագրողական աշխատանքի և ԶԼՄ-ի մրցույթ
Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոն «Անազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով լավագույն անհատական լրագրողական աշխատանքի և ԶԼՄ-ի մրցույթ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնի» շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ Հայաստանում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդրի վերաբերյալ լավագույն անհատական լրագրողական աշխատանքի և խնդրին առավել ակտիվ անդրադարձող ԶԼՄ […]
Continue reading -
FPWC թիմը փրկել է Ագարակաձորում թակարդի մեջ հայտնված արջին
Օգոստոսի 24-ին Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն (FPWC) ահազանգ է ստացել ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից, որ Վայոց ձորի մարզում արջին օգնություն է անհրաժեշտ։ FPWC թիմը շտապել է կենդանուն օգնության։ Պարզվել է, որ գորշ արջի մոտ 2 տարեկան առանձնյակն Ագարակաձոր գյուղի մոտակայքում հայտնվել է թակարդի մեջ և նրան հարկավոր է օգնություն։ Հիմնադրամի մասնագետները հատուկ […]
Continue reading -
Հրազենային վնասվածքով արջի փրկություն Ելփին գյուղում
Օգոստոսի 9-ին, Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի տարածքում որսագողության դեպք է արձանագրվել։ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի խնդրանքով դեպքի վայր է մեկնել Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) թիմը՝ օգնություն ցուցաբերելու վնասված գորշ արջին։ Դեպքի վայր ժամանած մասնագետները հայտնաբերել են շուրջ 3 տարեկան գորշ արջի էգ առանձնյակի, որին հրազենով վնասվածք են հասցրել։ Տեղում […]
Continue reading -
Բնասեր պատանիների ճամբարը մեր փայտե էկո-տնակներում
Օրերս Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում գտնվող Eco Lodge in Wildlife Refuge-ում հյուրընկալել ենք մի խումբ բնասեր պատանիների, որոնք իրենց ամառային ճամբարն անցկացրեցին այստեղ՝ մեր փայտե տնակներում։ Հայաստանի տարբեր վայրերից ժամանած մեր հյուրերը տուն վերադարձան նոր գիտելիքներով և նոր ընկերներով։ Երևանի Գյոթեի անվան ինստիտուտի կողմից կազմակերպվող ամենամյա ճամբարն այս տարի տեղի է ունեցել CWR-ում։ Այս […]
Continue reading -
Տիգրանաշենում և Գնիշիկում իրականացված ծառատունկը լավ արդյունքներ է գրանցում
FPWC կողմից 2016 թվականից իրականացվող ծառատնկման աշխատանքներն արդեն իսկ լավ արդյունքներ են գրանցել։ Լուսանկարներում Արարատի և Վայոց ձորի մարզերում տնկված վայրի տնկիներն են, որոնք մեր կողմից կիրառվող մեթոդի բարձր կպչողականության շնորհիվ լավ հարմարվել և աճում են տնկված տարածքում։ FPWC թիմը լիահույս է, որ տնկված տարածքներում շուտով կձևավորվեն վայրի ուտելի անտառներ, որոնք կնպաստեն նաև մարդ-վայրի բնություն […]
Continue reading -
FPWC թիմը պատրաստվում է աշնանային ծառատունկի
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) պատրաստվում է աշնանային ծառատունկի։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում գտնվող տնկարաններում հատուկ խնամքով և հոգատարությամբ աճեցվում են վայրի տնկիներ, որոնք շուտով հայտնվելու են վայրի բնության մեջ՝ վերաճելով ուտելի անտառների։ Մեր տնկարաններում առաջին ծիլերն են տալիս, այնուհետև հզոր արմատային համակարգով տնկիների են վերածվում վայրի փշատենիներ, տանձենիներ, նշենիներ, իսկ […]
Continue reading -
CWR անտառապահներն օգնել են մարել Խոսրովի անտառում բռնկված հրդեհը
Օրերս հրդեհ է բռնկվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տարածքում, որի հարևանությամբ գտնվում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (CWR)։ Հրդեհի առաջացման պատճառ, հավանաբար, հանդիսացել է կայծակը։ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի աշխատակցի հետ միասին հրդեհի բռնկման վայր առաջինն օգնության է հասել նաև CWR անտառապահը և համատեղ ջանքերի շնորհիվ հաջողվել է մեկուսացնել կրակը։ Արագ արձագանքի արդյունքում հրդեհի վայր են […]
Continue reading -
Արջը, գայլն ու լուսանը՝ մեկ արահետում․ տեսանյութ
Գիշատիչների առողջ պոպուլյացիայի առկայությունը վկայում է առողջ և կայուն էկոհամակարգ ունենալու մասին։ Այս մասին վստահեցնում են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի միջազգային գործընկեր՝ World Land Trust-ի փորձագետները, որոնք օրերս անդրադարձ են կատարել Հայաստանում նկարահանված գիշատիչների արահետին։ Ուշագրավ և ուրախալի է հատկապես այն հանգամանքը, որ խոսքը գնում է Հայաստանի՝ Վայոց ձորի մասին, որտեղ վերջերս […]
Continue reading