-
Հայաստանի բացառիկ կենդանական աշխարհը․ գորշ արջերը՝ Վայոց ձորում
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) անտառապահները շարունակում են վայրի բնության հետաքրքիր և կենդանի կադրեր ֆիքսել։ Այս անգամ անտառապահի տեսախցիկի առջև են հայտնվել գորշ արջերը, որոնց ազատությունը շատ բարձր է գնահատվում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից։ Նշենք, որ գորշ արջը /Ursus arctos/ գրանցված է ՀՀ կենդանիների կարմիր գրքում: Ներկայումս տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ […]
Continue reading -
Վերականգնենք մեր Մոլորակը միասին
Յուրաքանչյուր տարի ապրիլի 22-ը ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկրի օր և հատկապես այսօր բոլորս կարող ենք նպաստել Մոլորակի առողջացմանը։ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ձեռնարկել է մեկամսյա արշավ, որի շրջանակներում առաջարկում ենք բոլորին աջակցել Հիմնադրամի կողմից իրականացվող անտառվերականգնման ծրագրին․ հաղորդագրություն ուղարկելու դեպքում կտնկվի մեկ ծառ վայրի բնության գրկում։ Բանաձևը պարզ է՝ […]
Continue reading -
Արմավիրում ամառանոցից փրկված արջերը՝ առաջ և հիմա (տեսանյութ)
Տեսանյութում 2018թ․-ին Արմավիրի մարզի մասնավոր ամառանոցներից մեկից փրկված 3 արջերն են, որոնք այժմ գտնվում են Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում։ Այստեղ նրանք ստանում են մասնագիտական խնամք, լիարժեք սնունդ և վերականգնում են տարիներ շարունակ վանդակում գտնվելու հետևանքով գրեթե կորցրած բնազդները։ Արջերի փրկության ծրագրի շրջանակներում գործընկեր կազմակերպությունների ջանքերով ոչ բարեկեցիկ պայմաններից փրկվել են շուրջ 35 արջեր, ինչպես նաև […]
Continue reading -
Հայաստանում բանտարկված արջերի փրկության ծրագիրը մրցանակի է արժանացել
Կենդանիների փրկության միջազգային կազմակերպությունը (International Animal Rescue)՝ բարձր գնահատելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերն ու գրանցած հաջողությունները գորշ արջերի փրկության, ինչպես նաև նրանց վերականգնման ու բարեկեցության ապահովման գործում, մրցանակ է շնորհել Հիմնադրամին՝ «Environment and Conservation Award 2020» անվանակարգում։ Մրցանակը, իրավիճակով պայմանավորված, FPWC հիմնադիր Ռուբեն Խաչատրյանին է հանձնվել վերջերս՝ 2021թ.-ին: FPWC ամբողջ […]
Continue reading -
Փրկված արջերի մեծամասնությունն այս տարի ձմռան քուն է մտել
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնում (WRC) 2020-2021թ.-ի ձմռանն աննախադեպ արդյունք է գրանցվել։ Կենտրոնում պահվող 19 գորշ արջերից 16-ն առաջին ձյան հետ քուն են մտել, իսկ մյուս երեք գորշ արջերը, թեպետ ձմռան ամիսներին մշտական քուն չեն մտել, գիշերային ժամերին մի քանի ժամ անընդմեջ քնել են: Վերջիններս 2020թ.-ի գարնանը ռեստորանային համալիրից փրկված արջերն են, որոնք դեռ չեն վերականգնել […]
Continue reading -
Նովա․ նոր սպասումներ առաջացնող հովազը CWR-ում (տեսանյութ)
Նովան է, կովկասյան հովազի /առաջավորասիական ընձառյուծ, Panthera pardus saxicolor, Caucasian leopard/ հավանաբար էգ առանձյակը, որը թակարդ-տեսախցիկների կողմից նկարահանվել է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում դեռևս նախորդ տարի։ Տեսանյութում Նովան գտել է հենց նույն թակարդ-տեսախցիկը և որոշել պարզել, թե ի՞նչ է դա։ Մինչ նախորդ տարվա աշնան ամիսները բոլորիս հայտնի էր, որ CWR հարակից տարածքներում մեկ մշտական […]
Continue reading -
Յուրահատուկ ձևավորմամբ «tote-bag»-եր՝ ի պաշտպանություն անտառների
Մարտի 21-ը անտառների միջազգային օրն է: Օր, երբ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի անտառների կարևությունը մարդկության համար։ Հաճախ, երբ մարդը մեկ բաժակ մաքուր ջուր է խմում, օգտվում է համակարգչից կամ տուն է կառուցում, չի գիտակցում, թե ինչպես է այդ ամենը կապված անտառների հետ։ Այնուամենայնիվ, մարդու կյանքի գրեթե բոլոր կարիքների բավարարումն այս կամ այն կերպ կապված […]
Continue reading -
Նեո հովազը՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում
Նեո հովազին շարունակում են ֆիքսել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) թակարդ-տեսախցիկները։ Տեսանյութի հովազը Նեոն է, որն արդեն երկար ժամանակ գտնվում է մասնավոր կերպով պահպանվող CWR տարածքում, որտեղ և 2020թ․-ի աշնանը նկարահանվել է կովկասյան հովազի հավանաբար էգ առանձնյակը՝ Նովան։ Հովազի այս երկու առանձնյակների երկարատև գտնվելը CWR տարածքում լավագույն վկայությունն է մասնավոր պահպանվող տարածքի մոդելի արդյունավետության։ CWR-ը […]
Continue reading -
«Վառվող ծառը»… ֆիլմ՝ Հայաստանի այրվող անտառների մասին
«Վառվող ծառը» ֆիլմն արտացոլում է աշխարհում կործանարար ազդեցություն ունեցող անտառային հրդեհների խնդիրը։ Հայաստանում անտառային հրդեհները մեծամասամբ մարդածին են, որոնք տեղային խնդրից վերածվել են գլոբալ աղետի, ինչն ազդում է էկոհամակարգերի, տնտեսությունների և մարդկանց կյանքի վրա։ Փորձելով հակազդել բնության վրա մարդկային գործունեության բացասական հետևանքներին՝ տեղի ստեղծագործողները միավորվել են բարձրաձայնելու համար Հայաստանի և Արցախի անտառների վերականգնման […]
Continue reading -
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպաման հիմնադրամը ընդունում է հայտեր «Learn, rethink, reflect» դրամաշնորհային ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ անտառային ծառայության աջակցությամբ։
Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մարտի 25-ն է։ Մասնակցության չափորոշիչները Ծրագրերը պետք է իրականացվեն Վայոց ձոր մարզում։ Ծրագրին կարող են դիմել թե՛ քաղհասարակական կազմակերպությունները, թե՛ անհատները։ Այլ մարզերում գրանցված քաղհասարակական կազմակերպությունները նույնպես կարող են դիմել, եթե ծրագրի իրականացման վայրը Վայոց ձորի որևէ համայնք/բնակավայր է։ Ծրագրին կարող են դիմել նաև երիտասարդների և երեխաների խմբեր, ովքեր […]
Continue reading