-
Տուր – օպերատորների ճանաչողական այց Վայոց ձորի մարզ
Ս.թ նոյեմբերի 28-ին և 29-ին Տուրիզմի հայկական ֆեդերացիայի թվով 35 անդամ – կազմակերպություններ ճանաչողական այցով այցելել էին Վայոց ձորի մարզ: Մասնակիցները շրջայց կատարեցին տարածքում, ծանոթացան տեղանքի էկո – ագրոտուրիզմի հնարավորություններին, ստեղծված տուրիստական պրոդուկտներին, Գնիշիկ գյուղում բացված այցելուների կենտրոնին, առաջարկվող ծառայություններին ինչպես նաև քննարկեցին համագործակցության հնարավորությունները։ Վայոց Ձորի մարզի առաջարկվող ծառայություններն են. էկոտուրիզմ (ձիավարություն, 4×4 off-road, […]
Continue reading -
Մեր էկո –ակումբի նոր բնապահպանական ֆիլմն արդեն հասանելի է
Ուրախությամբ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր էկո – ակումբի սաներն արդեն ավարտել են իրենց առաջին ֆիլմի նկարահանման ու մոնտաժային աշխատանքները և ֆիլմն այլևս պատրաստ է ցուցադրության J Մեր սաներն իրապես հսկայական աշխատանք են կատարել օպերատորների, ռեժիսորների և մոնտաժողների թիմի հետ` ներկայացնելու համար իրենց համայնքին սպառնացող բնապահպանական խնդիրը` նպատակ ունենալով այդ խնդրի վրա սևեռել […]
Continue reading -
Ագարակաձոր գյուղի վարպետը
Հրաչ Մանուկյանը տաղանդաշատ վարպետ է Ագարակաձորից, զբաղվում է կավագործությամբ, փայտագործությամբ և երկաթագործությամբ, ունի իր փոքր աշխատարանը տեղակայված գյուղի բարձրադիր վայրում: Հրաչի անսպառ ներշնչանքի աղբյուրը հայրենի գյուղի տեսարաններն են, տարածքի կենդանական ու բուսական աշխարհը, որը մշտապես Հրաչի հոգածության ներքո է: Ծրագրի շրջանակներում աշխատելով մենթորների հետ Հրաչը կարողացել է ստեղծել Վայոց ձորի մշակույթին տիպիկ, մարզի գեղեցկությունն ու […]
Continue reading -
Նոր հեծանվային ուղի հեծանվորդների համար
Կենսաբազմազանությամբ հարուստ հեռավոր համայնքներում բնության համար անվնաս էկո – զբոսաշրջության զարգացման շրջանակներում FPWC հիմնադրամը համագործակցություն հաստատեց Վելո Քլաբ երիտասարդական ՀԿ-ի հետ, որը խթանում է երիտասարդության ներգրավումը գյուղական զարգացման ծրագրերում որպես կարևոր բաղադրիչ ներառելով առողջ ապրելակերպն ու ածխածնային հետքի կրճատումը Համագործակցության արդյունքում Խնձորուտ համայնքին կից ճանապարհը պատրաստվել և գծանշվել է ըստ ՀՀ Տուրիզմի կոմիտեի ուղեցույցերի, տեղադրվել […]
Continue reading -
Սահմանապահ Խնձորուտ գյուղի նորաստեղծ բիզնեսը
Խնձորուտ համայնքը Զառիթափ խոշորացված բնակավայրի փոքր գյուղերից է, առավելագույնը 500 բնակչով, Նախիջևանին սահմանակից: Բնակչությունը հիմնականում զբաղվում է գյուղատնտեսությամբ և անասնապահությամբ, ու նման իրավիճակում Մոնիկայի հացաբուլկեղենի թխման սրճարան – արտադրամաս բացելու գաղափարը բավականաչափ համարձակ էր, սակայն ոչ անկարելի J Մի քանի ամիսների ընթացքում ՀՀ-ում գաստրոտուրիզմի զարգացման մեջ մասնագիտացած Արևաքար Թրեվլի օգնությամբ Մոնիկան անցավ սննդի պատրաստման և […]
Continue reading -
Վայոց ձորի իրական արժեքների մասին
Յուրաքանչյուր գործում իրական արժեքները մարդիկ են, անձինք, ովքեր նպաստում են համայնքի զարգացմանը, հոգ են տանում իրենց համայնքի մասին և սիրով կատարում իրենց ամենօրյա աշխատանքը Այս տեսանյութում մենք հպարտությամբ ձեզ ենք ներկայացնում Վայոց ձորի մարզի Ագարակաձոր գյուղի բնակիչ Արսեն Մակարյանին Դադալի հյուրատան սեփականատիրոջը, ով խստորեն պահպանում է իր համայնքի կենսաբազմազանությունը Նա հավատում է, որ միայն իր […]
Continue reading -
Գնիշիկում մեկնարկել է բնապահպանական ծրագրի հերթական փուլը
Վայոց ձորի Գնիշիկ բնակավայրի տարածքում, մինչև տարեվերջ շուրջ 12 000 ծառ կտնկվի: Աշխատանքներն արդեն մեկնարկել են: Համայնքի պատասխանատուներն ու ծառատունկին մասնակցող բնակիչները ոգևորված են. ակնկալում են ցանկալի արդյունք, քանի որ նույն տարածքում՝ նախորդ տարվա ծառատունկը հաջող ընթացք է ունեցել: Միայն 2018թ.-ին տնկվել է շուրջ 5000 տնկի՝ գրեթե 85% կպչողականության ցուցանիշով։ Լավատեսության հիմքեր ունեն նաև փորձարարական […]
Continue reading -
Մինչև տարեվերջ ավելի քան 15 000 ծառ կտնկվի Արարատի և Վայոց ձորի մարզերում:
Տնկիների հետագա խնամքն առավել հուսալի դարձնելու նպատակով էլ՝ տեղադրել են մարդկանց և կենդանիների համար անվտանգ, շարժական «էլեկտրական հովիվներ»: Ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում. փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակում։ Մինչև տարեվերջ ավելի քան 15 000 ծառ կտնկվի Արարատի և Վայոց ձորի մարզերում: Տնկվող վայրի ծառատեսակները՝ տանձենին, նշենին և փշատենին, աճեցված են […]
Continue reading -
Ստորագրվեց համաձայնության հուշագիր։
Նոյեմբերի 11-ին Հայաստանի ազգային ագրարային համալսարանում անասնաբուժական-անասնաբուծական ֆակուլտետի 90-ամյակին նվիրված միջոցառման շրջանակներում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև ստորագրվեց համաձայնության հուշագիր։ Հուշագրի ստորագրմամբ նախատեսվում է ՀԱԱՀ և FPWC միջև հաստատել հեռանկարային համագործակցություն, որը հնարավորություն կտա ուսանողներին մասնակցել FPWC կողմից իրականացվող նախագծերին, ձեռք բերել պրակտիկ գիտելիքներ և անձամբ […]
Continue reading -
Տեղի ունեցավ «Գնիշիկ այցելուների կենտրոնի» բացման արարողությունը
Վայոց ձորի մարզի Գնիշիկ համայնքում տեղի ունեցավ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից կառուցված «Գնիշիկ այցելուների կենտրոնի» (Gnishik Visit Center) բացման արարողությունը, որին ներկա են գտնվել Վիվա-Սելլ ընկերության տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էլեոնորա Գաբրիելյանը, Գնիշիկ բնակավայրի վարչական ղեկավար Արա […]
Continue reading