Խոսնակ: Ռոջեր Ալան, Մեծ Բրիտանիայի լավագույն մեդիա լուսանկարիչ
FPWC հիմնադրամը հրավիրում է բոլոր լուսանկարիչներին, ֆոտոլրագրողներին, մեդիա փորձագետներին և բոլոր տաղանդավոր անձանց մասնակցելու հանրահռչակ բրիտանացի լուսանկարիչ Ռոջեր Ալանի վարպետության դասին:
Ռոջեր Ալանը Ֆլիթ Սթրիթի վերջին լուսանկարիչներից է, ով ճամփորդել է ամբողջ աշխարհում և նկարահանել թագավորական ընտանիքներ, երկրի առաջին դեմքեր, հայտնիներ, ինչպես նաև բանկի թալաններ ուպատերազմական, աղետի գոտիներ
Գյումրիի կենդանաբանական այգու պատմությունը Ռոջերին բերեց Հայաստան
Կենդանիների ֆոտոպատմության տպագրումից հետո հնարավոր եղավ հայթայթել անհրաժեշտ գումար կենդանիների փրկման և հետագա վերականգնման համար
Այս պատմությունը հետագայում հիմք ծառայեց Հայաստանի բանտարկված կենդանիների մասին ֆոտոշարք սկսելու համար, որից էլ սերեց նրա մեծ սերը Հայաստանի նկատմամբ
Կենսագրություն:
Ռոջեր Ալանն ունի 44 տարվա փորձառություն ոլորտում: Սկզբից լուսանկարել է իր շրջապատը, հետո մութ սենյակում մշակել ու տպել նկարները, որից հետո ակնհայտ է դարձել իր տաղանդն ու սուր աչքը
Հատուկ հանձնարարականներով գործուղվելով արտասահման և Մեծ Բրիտանիայի ամենախոշոր իրադարձությունները նկարահանելուց հետո աշխատել է անգլիական Today –ում և The Daily Mirror –ում՝ օրական 4.5 միլիոն շրջանառությամբ Եվրոպայի ամենամեծ հրատարակչությունում
1995թ.-ին արժանացել է Անգլիայի լավագույն լուսանկարչի մրցանակի
Ներկայումս նկարահանում է առավելապես վայրի կենդանիներին և նրանց բարեկեցության հետ կապված պատմությունները հիմնականում Daily Mail –ի և Mail-on-line –ի համար
«Արևորդի» 8-րդ միջազգային բնապահպանական փառատոնն անցկացվում է «ԵՄ-ը զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։