Մենք պատրաստվում ենք Արևորդիների ամառային ճամբարին




Ինչպես յուրաքանչյուր տարի, այնպես էլ այս ամառ Վայոց Ձորի և Գեղարքունիքի մարզերի մեր էկոակումբների անդամները կմիանան ամառային ճամբարի իրենց ընկերներին՝ հագեցած ու տեղեկատվությամբ լի օրեր անցկացնելու համար:
Այս անգամ ամառային դպրոցին կմասնակցեն Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Դպրաբակ և Վայոց Ձորի Խնձորուտ և Նոր Ազնաբերդ համայնքների էկոակումբների սաները։
Ամառային դպրոցը հագեցած է լինելու կենսաբազմազանության, ֆիլմարտադրության, համայնքային զարգացման, ակտիվ քաղաքացիության և մի շարք այլ թեմաների շուրջ դասախոսություններով, ինտերակտիվ խաղերով ու հետաքրքիր հանդիպումներով:
Ամառային դպրոցի գլխավոր նպատակը երեխաներին բնությանն ավելի մոտեցնելն է, որպեսզի սեփական նախաձեռնողականությամբ, համայնքային կյանքում ներգրավվածությամբ, համայնքների բնապահպանական խնդիրները բարձրաձայնելով՝ կարողանան միասին գտնել լուծումներ և իրականացնել դրանք։
Ամառային դպրոցին նախորդել է 7-ամսյա տեսական և գործնական դասընթացների շարքը էկոակումբներում, իսկ ամառային դպրոցը հնարավորություն կտա դրանք շատ շուտով մեկտեղել մեկ հարկի տակ

Comments are closed.