Սույն գաղտնիության քաղաքականությունը և կայքի օգատագործման պայմաններն ու կանոնները կազմվել են Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի կողմից (հասցե՝ ՀՀ, Երևան, 0010, Խանջյան 47/1, բն. 14), այսուհետ՝ «Հիմնադրամ», և նախատեսված են այն անձանց համար, ովքեր հետաքրքրված են սույն կայքում (այսուհետ՝ Կայք) Հիմնադրամի կողմից իրենց անձնական տվյալների օգտագործմամբ:
Մուտք գործելով Կայք, օգտագործելով Կայքի ցանկացած ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես օգտագործող (այսուհետ նաև՝ Օգտագործող, Դուք, Ձեզ, Ձեր) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք սույն գաղտնիության քաղաքականությունը և անվերապահորեն ընդունում եք դրանք, անկախ նրանից՝ Դուք Հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերին նվիրաբերություն կատարող եք, Կայքի գրանցված օգտագործող, թե՝ ուղղակի այցելու:
Հիմնադրամի կայքում Ձեր անձնական տվյալների օգտագործման, պաշտպանության և այլ կերպ պահպանման մեթոդներին ծանոթանալու համար խնդրում ենք ուշադիր կարդալ սույն գաղտնիության քաղաքականությունը, քանի որ այն հանդիսանում է կայքի օգտագործման վերաբերյալ Հիմնադրամի և Ձեր միջև կնքվող համաձայնագիր: Եթե ստորև թվարկված Օգտագործման պայմանների (այսուհետ՝ Պայմաններ) և գաղտնիության քաղաքականության որևէ դրույթ ճանաչվում է անվավեր, մնացած դրույթները շարունակում են գործել և համարվում են վավեր:
Համաձայնագրից բխող իրավահարաբերությունները, Կայքի բովանդակությունը և սույն գաղտնիության քաղաքականությունը կարգավորվում են ՀՀ օրենսդրությամբ: Սույն կայքում օգտագործվող բոլոր տերմիններն ունեն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ «Օրենք») սահմանված իմաստը: Օրենքի համաձայն անձնական տվյալ է համարվում որևէ ֆիզիկական անձի վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որը թույլ է տալիս կամ կարող է թույլ տալ ուղղակիորեն կամ անուղղակիրոեն բացահայտել տվյալ անձի ինքնությունը:
Հիմնադրամն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն Պայմանները, Գաղտնիության քաղաքականությունը: Դրանց փոփոխության դեպքում Հիմնադրամը կհրապարակի նորացված Պայմանները ինտերնետային Կայքում՝ նշելով վերջին փոփոխության ամսաթիվը: Օգտագործողի պարտականությունն է ժամանակ առ ժամանակ այցելել Կայք և ստուգել Պայմանների փոփոխությունները: Ընդ որում՝ նոր Պայմանները իրավական ուժ կունենան և կտարածվեն, դրանք Կայքում տեղադրելուց հետո ծագած պարտավորությունների վրա:
Եթե Դուք համաձայն չեք սույն Պայմաններին, խնդրում ենք դադարեցնել Կայքի օգտագործումը: Կայքում գտնվելը, հաշիվ բացելը, Օգտագործող դառնալը և Ծառայություններից օգտվելը փաստում են Ձեր կողմից սույն Պայմանների անվերապահ ընդունումը:
Ինչպե՞ս է Հիմնադրամը տեղեկություններ հավաքագրում:
Անձնական տեղեկությունները հավաքագրվում են (ստացվում են) միայն հետևյալ միջոցներով և այն ժամանակ, երբ.
- Դուք լրացնում եք մեր կայքում տեղադրված հայտերը (այսուհետ՝ «Հայտեր»)
- Բաժանորդագրվում եք նորություններին
- Լրացնում եք «Հետադարձ կապ» ձևը
- Դուք դրանք տրամադրում եք գրանցման կամ գնում կատարելու ժամանակ: Գրանցվելիս կամ գնում կատարելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր անունը, հասցեն, էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները, առցանց վճարման անհրաժեշտության դեպքում բանկային քարտի տվյալները:
- Այցելում եք մեր կայք (այս դեպքում տեղեկատվությունը պահպանվում է տեղեկանիշներ «Cookies» բաժնում):
Նշված միջոցներով ստացված ցանկացած տեղեկատվություն համարվում է անձնական տեղեկատվություն/տվյալ:
Ինչպիսի՞ անձնական տեղեկատվություն է Հիմնադրամը հավաքագրում:
Հիմնադրամը հավաքագրում է Հայտերով պահանջվող, IP հասցեներից ստացվող և տեղեկանիշներ «Cookies» բաժնում պահպանվող տեղեկատվությունը (անձնական տվյալները): IP հասցեներից տվյալների ստացումը և տեղեկանիշներ «Cookies» բաժնում դրանց պահպանումը սկսվում է ավտոմատ կերպով այն պահին, երբ Դուք այցելում եք մեր կայք:
Ինչպե՞ս է Հիմնադրամը օգտագործում Ձեր տվյալները:
Հիմնադրամը կարող է օգտագործել գրանցման, նորություններին բաժանորդագրման, «Հետադարձ կապ» ձևի կամ Հայտերի լրացման կամ կայքից որևէ այլ կերպ օգտվելու միջոցով Ձեզանից հավաքագրված տվյալները հետևյալ նպատակներով.
- Սպասարկման որակի բարձրացման նպատակով,
- Ներդրողների համար նախատեսված նորություններ պարունակող էլեկտրոնային նամակների ուղարկման համար
- Ձեզ հետ կապ հաստատելու խնդրանքին արձագանքելու համար
Ձեր կողմից տրամադրված տեղեկատվությունը կուտակվում է տվյալների շտեմարանում, որը թարմացվում է յուրաքանչյուր անգամ՝ նոր տեղեկություն ստանալիս: Բաժանորդագրության դադարեցման Ձեր հայտն ուղարկելուց անմիջապես հետո Ձեր անձնական տվյալները կպահպանվեն դադարեցված բաժանորդների ցանկում:
Հիմնադրամը պարտավորվում է.
- Չօգտագործել կեղծ կամ ապակողմնորոշիչ վերնագրեր կամ էլեկտրոնային հասցեներ,
- Եթե հաղորդագրությունը հանդիսանում է գովազդ՝ ողջամիտ կերպով որակել այն որպես այդպիսին,
- Բոլոր հաղորդագրություններում նշել մեր գործունեության հասցեն,
- Ստուգել երրորդ անձանց էլեկտրոնային մարքեթինգային ծառայությունների համապատասխանությունը (առկայության դեպքում):
Ինչպե՞ս է Հիմնադրամը պաշտպանում Ձեր տվյալները:
Ձեր անձնական տվյալները գտնվում են պաշտպանված ցանցերում և հասանելի են միայն սահմանափակ թվով մարդկանց (Հիմնադրամի աշխատակիցների), ովքեր նշված համակարգերի հասանելիության հատուկ իրավունքներ ունեն և պարտավոր են պահպանել նշված տեղեկությունների գաղտնիությունը:
Ցանկացած օգտագործողի կողմից անձնական տեղեկությունների տրամադրման ժամանակ Հիմնադրամը կիրառում է անվտանգության մի շարք միջոցներ:
Արդյո՞ք Հիմնադրամը օգտագործում է տեղեկանիշներ «cookies» բաժինը:
Այո: «Cookie»-ները փոքր ֆայլեր են, որոնք որևէ կայք կամ ծառայություն մատուցող ուղարկում է Ձեր համակարգչի կոշտ սկավառակին վեբ-բրաուզերի միջոցով (Ձեր թույլտվության դեպքում), և որոնք թույլ են տալիս տվյալ կայքի կամ ծառայություն մատուցողի համակարգերին ճանաչել Ձեր բրաուզերը և որսալ ու հիշել որոշակի տեղեկատվություն: Դրանք օգնում են մեզ հասկանալ Ձեր նախընտրությունները՝ հիմնվելով կայքում իրականացված Ձեր նախկին կամ ընթացիկ գործողությունների վրա, ինչն իր հերթին մեզ հնարավորություն է տալիս բարելավել Ձեզ մատուցվող ծառայությունների որակը: Հիմնադրամն օգտագործում է «Cookie»-ները նաև կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով, ինչն օգնում է բարելավել կայքը և նոր գործիքներ մշակել:
Հիմնադրամն օգտագործում է «Cookie»-ները
- Հետագա այցելությունների նպատակով օգտագործողների նախընտրությունները հասկանալու և հիշելու համար
- Գովազդին հետևելու համար
- Կայքի գործածության և այցելությունների քանակի վերաբերյալ տվյալների ամբողջացման նպատակով՝ հետագայում կայքի որակի բարելավման և նոր գործիքների մշակման համար: Հիմնադրամը կարող է նաև օգտվել վստահելի երրորդ անձանց ծառայություններից, որոնք կհետևեն նշված տեղեկություններին մեր անունից:
Դուք կարող եք ընտրել այնպիսի կարգաբերում, որ յուրաքանչյուր անգամ կայքի կողմից «Cookie» ուղարկվելիս Ձեր համակարգիչը տեղեկացնի Ձեզ այդ մասին, կամ պարզապես անջատել բոլոր «Cookie»-ները: Դա կատարվում է բրաուզերի կարգաբերումների միջոցով:
Հիմնադրամը ընդունում է «Չհետևել» ազդանշանները և չի հետևում Ձեր բրաուզերին, չի ուղարկում «Cookie»-ներ կամ կիրառում դրանք գովազդային նպատակներով, եթե բրաուզերի «Չհետևել» մեխանիզմն ակտիվացված է:
«Cookie»-ներն անջատելու դեպքում կայքի որոշ ֆունկցիաներ կարող են կասեցվել:
Տեղեկությունների տրամադրումը երրորդ անձանց
Հիմնադրամը չի վաճառում կամ այլ կերպ փոխանցում Ձեր անձնական տվյալները երրորդ անձանց՝ առանց այդ մասին Ձեզ նախապես տեղեկացնելու: Վեբ-կայքի հոսթինգն իրականացնող մեր գործընկերները և այլ անձինք, ովքեր աջակցում են մեզ կայքի շահագործման, գործունեության իրականացման, օգտագործողների սպասարկման հարցում, երրորդ կողմ չեն համարվում՝ պայմանով, որ նշված անձինք պարտավորվում են պահպանել այդ տվյալների գաղտնիությունը: Հիմնադրամը կարող է նաև հրապարակել տեղեկությունները օրենսդրությամբ սահմանված դեպքերում, կայքի քաղաքականությունների կիրառման, մեր կամ այլ անձանց իրավունքների, գույքի կամ անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով: Հարկ է նշել, որ Հիմնադրամը թույլ չի տալիս որևէ երրորդ կողմի իրականացնել կայքի տիրույթում օգտագործողների պահվածքի ուսումնասիրություն:
Այնուամենայնիվ, հաճախորդի վերաբերյալ ոչ անձնական տեղեկությունները կարող են տրամադրվել այլ անձանց մարքեթինգի, գովազդի կամ այլ նպատակներով:
Երրորդ կողմի հղումներ
Հիմնադրամը մեր կայքում չի ներառում կամ առաջարկում երրորդ անձանց պրոդուկտներ կամ ծառայություններ:
Հետադարձ կապ
Սույն գաղտնիության քաղաքականության հետ կապված ցանկացած հարցի դեպքում խնդրում ենք դիմել մեզ ստորև ներկայացված հասցեով.
info@fpwc.org
ՀՀ, Երևան, 0010
Խանջյան 47/1, բն. 14
Թարմացվել է 2021 թվականի հունվարի 29-ին: