Կովկասյան կենսաբազմազանության ապաստարան (ԿԿԱ)
Մասնավոր կառավարվող բնապահպանական միակ տարածքը Հարավային Կովկասում
Շուրջ 20000 հա զբաղեցնող Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանը (ԿԿԱ) միակ մասնավոր կառավարվող բնապահպանական տարածքն է ողջ Հարավային Կովկասում: «Խոսրովի անտառ» պետական արգելոցին հարակից յուրահատուկ հարուստ կենսաբազմազանությամբ ԿԿԱ-ն գտնվում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) վերահսկողության ներքո:
Խոսրովի արգելոցը և հարակից տարածքներն առանցքային դեր ունեն Հարավկովկասյան կենսաբազմազանության և հազվագյուտ կենդանական աշխարհի համար, ինչպիսիք են հայկական մուֆլոնը, սիրիական գորշ արջը, բեզոարյան այծը, սև եվրասիական անգղը, մորուքավոր անգղը, կովկասյան հովազը, կովկասյան լուսանը և հայկական իժը: Տեսախցիկների և 4 անտառապահների հսկողությամբ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքը միջանցիկ դեր ունի նշված կենդանիների համար:
CWR-ն իրականացնում է վայրի կյանքի մոնիթորինգ՝ ԿԿԱ ողջ տարածքում տեղադրված և ուղիղ հեռարձակում իրականացնող GPS-ով կառավարվող տեսախցիկների օգնությամբ, տարածքում գործող Էկոկենտրոնում փորձ է արվում զարգացնել էկոտուրիզմը։ ԿԿԱ-ն նպաստում է նաև տեղական համայնքների ներգրավմանը բնապահպանական գործընթացներում և տեղական փոքր բիզնեսների զարգացմանը։

Վայրի կենդանիների փրկակար կենտրոն (WRC)
Միացիր մեզ եվ տարածիր աշխարհին
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն առաջին փրկարար կենտրոնն է Հայաստանում, որը ստեղծվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի, ՀՀ Բնապապանության նախարարության և Արտակարգ իրավիճակների նախարարության համագործակցության արդյունքում:
Վայրի կենդանիների փրկարար կենտրոնի նպատակն է փրկել և խնամել վնասված վայրի ինչպես տարածված, տեղական կենդանատեսակներին, այնպես էլ հազվագյուտ և էկզոտիկ տեսակներին: Լքված, վնասված կամ դաժան վերաբերմունքի արժանացած տեսակները կգտնվեն մասնագետների հատուկ խնամքի և հսկողության ներքո: Կենտրոնը բացվել է 2016 թ-ի մայիսի 6-ին, գտնվում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում՝ հեռու բնակեցված համայնքներից:
wildliferescue.amԱրևորդի Էկոտուրիզմ
Անմոռանալի հայկական բնություն և մարդիկ՝ Արևորդու հետ
FPWC-ին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում զարգացնում է էկոտուրիստական ենթակառուցվածքները՝ տարածաշրջանում էկոտուրիզմի զարգացման և Հայաստանի եզակի բնաբազմազանության վրա ուշադրություն հրավիրելու համար: Այդ ոլորտից ստացվող եկամուտների զգալի մասը ներդրվում է տարածաշրջանի եզակի բուսական և կենդանական աշխարհի պահպանությանը:
set.am
Համահայկական նկարչական մրցույթ
Բնապահպանական պայքար՝ գույների լեզվով
Ամենամյա, գունեղ այս մրցույթն աշխարհով մեկ սփռված հայ երիտասարդներին հնարավորություն է տալիս միավորվելու և բնապահպանությանն առնչվող իրենց պատկերացումներն ու մտահոգություններն արտահայտելու նկարների միջոցով: Արդյունքում՝ բնապահպանական խնդիրները գույն ու բովանդակություն են ստանում և դառնում առավել ազդեցիկ ու սթափեցնող:
Աղքատության կրճատում
«Աղքատության կրճատում Ուրցաձոր համայնքային փնջում՝ ինքնազբաղվածության հնարավորություններով»
Օրգանիկ գյուղատնտեսություն/այգեգործություն, տնայնագործական արտադրանքի մարքեթինգ, էկոտուրիզմ, հյուրատներ, անտառապահություն, վայրի բուսատեսակների կայուն հավաք․ այս եւ այլ տեղական եկամտի աղբյուրների ներդրման եւ զարգացման հեռանկարում ավելի քան 5000 բնակչություն ունեցող համայնքային խմբին մշտական եկամտով ապահովելն է։
Հիմնադրամի՝ գյուղական արտադրանքի ժամանակակից մթերման կետում հավաքվում, մշակվում և փաթեթավորվում են Ուրցաձոր համայնքային փնջի տնային տնտեսությունների կողմից առաջարկվող արտադրանքը, ինչպես օրինակ՝ խոտաբույսեր, միրգ և մեղր։
Ծրագրի գործնական փուլին նախորդել են դասընթացները, որի ընթացքում տեղաբնակներին տրամադրվել են անհրաժեշտ գիտելիքներ բիզնես նախագծերի մշակման եւ իրականացման համար։ Համայնքային փնջի թիրախային խմբի ավելի քան 100 ներկայացուցիչներ ամբողջական պատկերացում են կազմել օրգանական գյուղատնտեսության, էկո և ագրո տուրիզմի մասին, ինչպես նաեւ անգլերեն լեզվի և համակարգչային անհրաժեշտ գիտելիքներ են ստացել։
fof.am
«Արևորդի» էկոակումբների ցանց
Նորարար կրթական մոտեցում և նոր շունչ համայնքային կյանքին
«Արևորդի» էկոակումբները գործում են 2006 թ-ից և ներառում են Հայաստանի ավելի քան 9 մարզեր՝ մոտ 2000 պատանիներ։
Ինտերակտիվ դասընթացները ներառում են հանրային լրագրություն, սոցիալական մեդիայի գործիքների կիրառում և պրոֆեսիոնալ լուսանկարչություն։ Սաները գործնականում օգտագործելով ստացված գիտելիքները՝ համանքային բնապահպանական խնդիրների բարձրաձայնման նախաձեռնողն են դառնում։
Դասընթացաշարին հաջորդում է հոդվածների և լուսանկարների մրցույթ, ինչին էլ՝ ամառային դպրոց:
Բնապահպանական հոդվածների քննարկում, ֆոտոպատմություններ, վավերագրական ֆիլմեր, ցուցահանդեսներ, ֆիլմի դիտում-քննարկումներ, ճամբարներ, աղբի վերամշակում․ մի մասն այն ամենի, ինչ բնապահպանական կրթության մասն է կազմում։
ecoclub.fpwc.org
Այլընտրանքային էներգիայի եւ ջրի կառավարում
Գյուղական բնակչության ներգրավումը բնապահպանության ոլորտում
Ծրագրի նպատակը այլընտրանքային էներգիայի աղբյուրների՝ արեգակնային ջեռուցման և փողոցների լուսավորություն LED համակարգերի կիրառմամբ, շրջակա միջավայրի աղտոտումը կանխարգելելն է: Քանի որ Հայաստանն ունի արևային էներգիայի մեծ պաշար այլընտրանքային էներգիայի և էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը կարող է բարձրացնել տվյալ համայնքների տնտեսությունների էներգետիկ արդյունավետությունը և նպաստել բնապահպանական ու սոցիալական խնդիրների լուծմանը:
Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) և ՎիվաՍել-ՄՏՍ-ի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

Ծաղկահավաք
Երկրորդ կյանք պոկված ծաղիկներին
2010թ-ից ի վեր ամեն տարի «Ծաղկահավաք»-ն իրականացվում է FPWC-ի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ:
Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: Նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը:
«Բնախույզները» հեռուստածրագիր
Շունչը կտրող փորձություն. վեց պատանի… միայնակ… 3 օր շարունակ վայրի բնության գրկում:
Հեռուստածրագիրը եթեր է հեռարձակվել 2011 թ-ին։ Սա Հայաստանում նկարահանված և հեռարձակված վայրի բնության վերաբերյալ առաջին ռեալիթի հեռուստաշոուն էր:
Տասը մասերից բաղկացած հեռուստածրագրի ընթացքում վեց պատանիներ փորձեցին իրենց ֆիզիկական և մտավոր ուժերը` հաղթահարելով Հայաստանի վայրի բնության գրկում գոյատևելու դժվարությունները: Այս ճամփորդության ընթացքում վեց պատանիները պետք էր ոչ միայն արագահոս գետեր անցնեին ու բարձր սարեր մագլցեին, այլև կարողանային ճանաչել բույսերն ու հետևել հազվագյուտ կենդանիներին: Բացի այդ, նրանք նորովի կբացահայտեն տարածքի պատմամշակութային վայրերն ու ավելի խորը գիտելիքներ կստանան իրենց նախնիների հավատալիքների և մշակույթի մասին:
sunchild.tv
Կանայք հանուն բնության
Կարողությունների կառուցման և ցանցային ծրագիր
Կանայք հանուն բնության ծրագրի նպատակն էր համայնքներում ձևավորել Կանայք հանուն բնության խմբեր՝ մասնակիցներին հնարավորություն տալով ձեռք բերել գիտելիքներ, որոնք կնպաստեն բնական ռեսուրսների կայուն օգտագործման վրա հիմնված եկամտի նոր աղբյուրների ձևավորմանը:
Ծրագիրն իրականացվեց 2015-2016 թվականներն Արարատի մարզի Ուրցաձոր, Լանջանիստ, Շաղափ համայնքներում։
էկոտուրիզմ, տնայնագործական արտադրանքի մարքեթինգ, փոքր ձեռնարկատիրությունների կայուն կառավարման դասընթաց․ նախագծի շահառուները մասնակցեցի նմանատիպ դասընթացների։
Կանաչ շարժունակություն
Կայուն փոխադրամիջոցների ներմուծում քաղաքային համայնքներ
Նախագծի նպատակն առանց հանածո վառելիքի աշխատող, ջերմոցային գազերի արտանետումները բացառող այլընտրանքային փոխադրամիջոցների տարածումն է։ Նախագծի արդյունքում ակնկալվում է բարձրացնել իրազեկվածության և վստահության մակարդակը էլեկտրական փոխադրամիջոցների՝ մասնավորապես էլեկտրական հեծանիվների, դրանց առավելությունների շուրջ։
Էլեկտրական հեծանիվները նպատակահարմար են ամենօրյա օգտագործման համար և համապատասխան Հայաստանի ռելիեֆին: Շնորհիվ շարժիչի առկայության՝ նվազում են գործադրվող ջանքերը և անընդհատ տեղաշարժն առավել դյուրին դառնում։ Արդյունքում մեծանում է հեծանիվների կիրառությունն առաքումների, շրջայցերի ու շրջագայությունների կազմակերպման գործում:
Էլեկտրական հեծանիվների փորձարկումը տնտեսության տարբեր ճյուղերում ծրագրի բաղադրիչներից է։ Այն հնարավորություն է տալիս գործնականում որոշել հեծանիվների նպատակահարմարությունը, ինչպես նաև ստանալ անվճար խորհրդատվություն համապատասխան տեխնիկական չափանիշներ ընտրելու հարցում։
greenmobility.am
«SOS մշակույթ»
Հատելով սահմանները` պահիր, պահպանիր, խնամիր
Հարավային Կովկասի հեռավոր շրջաններում բազմաթիվ անտեսված մշակութային արժեքներ խնամքի և ուշադրության կարիք ունեն, ինչին միտված էր Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) 2012թ-ին իրականացրած «SOS մշակույթ» ծրագիրը։
Ծրագրի առանցքային նպատակը Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ շրջաններում գտնվող վտանգված, մոռացված մշակութային արժեքների հաշվառումն ու պահպանությունն էր` համայնքային ուժերի ներգրավվածությամբ, ինչն էլ նպաստեց տվյալ համայնքի տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացմանը:
«SOS մշակույթ»-ի հիմքում տարբեր ազգային և էթնիկ խմբերի ներկայացուցիչ երիտասարդների ակտիվ ներգրավվածությունն ու մասնակցությունն էր, ովքեր ապրում են Վրաստանի և Հայաստանի սահմանամերձ գոտիներում: Երիտասարդները մասնակցելու են մշակութային արժեքների ուսումնասիրությունների և պահպանման միջոցառումներին, որոնք իրականացվելու են իրենց տարածաշրջանում:
sos.sunchild.org«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոն
Մենք ձգտում ենք շրջակա միջավայրի մասին հանրային պատկերացումների սուր անկյունները հղկել՝ ֆիլմերի բացառիկ ուժով
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իրականացվում է 2007 թվականից։
Փառատոնի ծրագիրը մեկտեղում է վայրի բնության, շրջակա միջավայրի և դրանց խնդիրների մասին լավագույն ֆիլմեր ողջ աշխարհից, աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա քարոզարշավներ և այլ միջոցառումներ, որոնք կոչված են հանրության տարբեր հատվածներին իրազեկելու բնության պահպանության՝ գնալով ահագնացող հրամայականի մասին:
Ամենամյա փառատոնն ավանդաբար անցկացվում է աշնանը, սակայն միջոցառումները «ճամփորդում են» Հայաստանի բոլոր մարզերով ողջ տարվա ընթացքում՝ ներգրավելով մեծ թվով պատանիների ու երիտասարդների, ֆիլմդիտումների, քննարկումների և այլ նախաձեռնությունների միջոցով բարձրաձայնելով տեղական բնապահպանական խնդիրները, խթանելով դրանց ստեղծարար լուծումներն ու աջակցելով վերջիններիս իրագործմանը:
«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում:
sunchild.fpwc.org