Հայտերի ընդունման վերջնաժամկետը սույն թվականի մարտի 25-ն է։
Մասնակցության չափորոշիչները
- Ծրագրերը պետք է իրականացվեն Վայոց ձոր մարզում։
- Ծրագրին կարող են դիմել թե՛ քաղհասարակական կազմակերպությունները, թե՛ անհատները։ Այլ մարզերում գրանցված քաղհասարակական կազմակերպությունները նույնպես կարող են դիմել, եթե ծրագրի իրականացման վայրը Վայոց ձորի որևէ համայնք/բնակավայր է։ Ծրագրին կարող են դիմել նաև երիտասարդների և երեխաների խմբեր, ովքեր ունեն չափահաս թիմի առաջնորդ։
- Ծրագրերը պետք է ունենան հստակ բնապահպանական ուղղվածություն, պարզ օրակարգ և արդարացված բյուջե:
- Դրամաշնորհի սահմանաչափը 250․000 ՀՀ դրամից մինչև 600․000 ՀՀ դրամ է։ Ծրագրերի բյուջեն կարող է գերազանցել նշված սահմանաչափը՝ դիմող կողմի կամ այլ դրամաշնորհատուի կողմից համաֆինանսավորման դեպքում։
- Ծրագրերում երեխաների կամ երիտասարդների խումբը պետք է ներգրավված լինի որպես ծրագրով առաջադրված խնդրի լուծման հիմնական դերակատար, և միաժամանակ ունենա նոր գիտելիքներ ձեռք բերելու հնարավորություն։
- Ծրարգերի իրականացման ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը։ Ծրագրերը պետք է մեկնարկեն սույն թվականի ապրիլի 15-ից ոչ շուտ և ավարտվեն Նոյեմբերի 30-ից ոչ ուշ։
- Բոլոր դրամաշնորհառուները ծրագրի ավարտից հետո պետք է տրամադրեն բովանդակային և ֆինասնական հաշվետվություններ, ծրագրի իրականացման տարբեր փուլերից լուսանկարներ։
- Դրամաշնորհառուները պետք է տեղեկացնեն դրամաշնորհատուին ծրագրի իրականացման կարևոր միջոցառումների վերաբերյալ ոչ ուշ քան մեկ ամիս առաջ։
Ծրագրի նպատակը երիտասարդ առաջնորդներին և ակտիվ երիտասարդ խմբերին հնարավորություն ընձեռելն է՝ իրականացնելու բնապահպանական ծրագրեր՝ ուղղված համայնքային բնապահպանական խնդիրների լուծումանը: Նախագիծը կաջակցի այն ծրագրերը, որոնք անմիջականորեն ներգրավում են երիտասարդներին՝ որպես ծրագիր իրականացնող հիմնական ակտոր, միաժամանակ ստեղծելով վերջիններիս համար այլընտրանքային կրթական հնարավորություններ։
Ծրագրերը պետք է ուղղված լինեն հետևյալ թեմաներին․
- Կայուն զարգացում
- Առողջ միջավայր
- Համավարակների և մարդկանց՝ շրջակա միջավայրի հանդեպ անպատասխանատու վերաբերմունքի կապը
- Կանաչ կենսակերպ
- Կլիմայական փոփոխության ադապտացիա
- Կենսաբազմազանության պահպանություն
Բեռնել դիմում-հայտի ձևանմուշը։
Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել մեզ հետ հետևյալ հեռախոսահամարով՝ +374 77 110 260, կամ գրել sona.kalantaryan@fpwc.org էլ․հասցեին։