«Անազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով լավագույն անհատական լրագրողական աշխատանքի և ԶԼՄ-ի մրցույթ

Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոն

«Անազատ պայմաններում գտնվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով լավագույն անհատական լրագրողական աշխատանքի և ԶԼՄ-ի մրցույթ

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) «Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական կինոփառատոնի» շրջանակներում հայտարարում է մրցույթ՝ Հայաստանում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդրի վերաբերյալ լավագույն անհատական լրագրողական աշխատանքի և խնդրին առավել ակտիվ անդրադարձող ԶԼՄ համար։

Մրցույթի նպատակն է առավել ակտիվացնել ՀՀ-ում տարբեր մասնավոր տարածքներում անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների խնդրի լուսաբանումը մեդիա ոլորտում և տեղեկատվության առավելագույն տարածումը, ինչը կնպաստի հանրության կողմից իրազեկվածության բարձրացմանը։

Մրցույթը կընդգրկի 2019 թվականի հոկտեմբերից ոչ շուտ և մինչև մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը հրապարակված աշխատանքները։ Մրցույթի հայտերը կդիտարկվեն մասնագիտական հանձնաժողովի կողմից և կշնորհվեն դրամական մրցանակներ։

Մրցույթը կանցկացվի 2 անվանակարգով․

  • Անհատական լրագրողական աշխատանք
  • Խնդիրն առավել ակտիվ լուսաբանող ԶԼՄ

Ընտրված լավագույն անհատական լրագրողական աշխատանքի հեղինակին  շնորհվելու է 200,000 ՀՀ դրամ մրցանակ, իսկ հաղթող ԶԼՄ-ին՝ 300,000 ՀՀ դրամ։

Անհատական լրագրողական աշխատանքը պետք է առանձնանա խնդրի վերլուծական ընկալմամբ, հետաքննական լրագրության տարրեր պարունակող մոտեցմամբ և նկատելի  լինի լրագրողի անհատական մոտեցումը։ Անազատության մեջ գտնվող վայրի կենդանիների խնդիրն առավել ակտիվ լուսաբանող ԶԼՄ-ն պետք է նշված ժամանակահատվածում հրապարակված նյութերի հղումները ներառի առցանց հայտադիմումի մեջ, ինչից հետո մասնագիտական հանձնաժողովը կուսումնասիրի և կընտրի երկու անվանակարգերում հաղթողներին։

Մրցույթի մասնակցության պայմանները և վերջնաժամկետը        

Լրագրողական նյութը.

  • կարող է լինել հետևյալ ձևաչափերով՝ հեռուստատեսային, ինչպես նաև մուլտիմեդիա և առցանց՝ պարունակելով տեսագրություն
  • պետք է հրապարակված լինի հայաստանյան ԶԼՄ-ներից որևէ մեկում՝ 2019 հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում,
  • պետք է մրցույթին ներկայացվի հեղինակի կողմից կամ երրորդ անձի կողմից՝ հեղինակի համաձայնությամբ,
  • պետք է հրապարակված լինի հայերեն լեզվով կամ ունենա հայերեն ենթագրեր։

Լրագրողական նյութերը կընդունվեն մինչև 2021 թվականի սեպտեմբերի 30-ը։

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտադիմումը։ https://forms.gle/EXHpDYZ9e7cFL5sQA

Հարցերի դեպքում զանգահարել +374 77 110 260 հեռախոսահամարով, կամ գրել film@fpwc.org էլ․ հասցեին։

Comments are closed.