Ներկայացրո՛ւ դիզայնի գաղափար «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի համար

DESIGNER OPPORTUNITY (1)

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հրավիրում է բոլոր ցանկացողներին ներկայացնել դիզայնի նախագծային առաջարկներ «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի համար:

«Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տեղի կունենա 2023 թվականի հոկտեմբերի 13-ից 18-ը, որի շրջանակներում կցուցադրի ավելի քան 40 նոր և լավագույն բնապահպանական ֆիլմերը ամբողջ աշխարհից։ Ապրելով մի մոլորակի վրա, որն անընդհատ առճակատվում է բարդ խնդիրների, մենք հույս ունենք ստեղծել մի հարթակ, որը կգտնի մարդու և բնության միջև կապը։ «Արևորդի» փառատոնը տոնում է բնությունը՝ միավորելով մարդկանց ու փնտրելով լուծումներ։

Փառատոնի մասին

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը առաջին և միակ բնապահպանական փառատոնն է Հարավային Կովկասի տարածաշրջանում, որը հիմնադրվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման  հիմնադրամի (FPWC) կողմից։ Պառատոնի գոյության վերջին 15 տարիների ընթացքում ցուցադրվել է ավելի քան 780 ֆիլմ աշխարհի 150 երկրից։ Կինոփառատոնը ներառում է տարբեր միջոցառումներ՝ կառնավալային երթերը, տասնյակ սեմինարներ, կոնֆերանսներ և ցուցահանդեսներ: Բացի հարուստ բովանդակությունից, բոլոր միջոցառումները  ուշադրություն են գրավում իրենց ունեղ ու յուրահատուկ մոտեցումներով։ Տարվա ընթացքում փառատոնը շրջում է Հայաստանի մարզերով՝ ներգրավելով մեծ թվով երեխաների և երիտասարդների, նպաստելով համայնքի բնապահպանական խնդիրների բացահայտմանը ու  ստեղծագործական լուծմանը կազմակերպելով թեմատիկ ֆիլմերի ցուցադրությունների միջոցով, քննարկումներ և այլ նախաձեռնություններ, խրախուսելով և աջակցելով տեղական գործողությունների իրականացմանը։ Փառատոնի նպատակն է հանրության ուշադրությունը հրավիրել բնության, վայրի բնության և շրջակա միջավայրի վրա  և բարձրացնել քաղաքացիների և հատկապես երեխաների և երիտասարդության խնդիրների վերաբերյալ գիտելիքները:

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իր տեսակի մեջ առաջինն ու միակն է Հարավային Կովկասում: Այն հիմնադրել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) 2007 թվականին։ Փառատոնի գոյության 15 տարիների ընթացքում ցուցադրվել է ավելի քան 700 ֆիլմ աշխարհի 150 երկրից։ Տոնակատարության օրերին տեղի են ունենում նաև  շրջակա միջավայրի պահպանման մշակույթի զարգացմանը նվիրված սեմինարներ, ցուցահանդեսներ և մեդիա արշավներ Հայաստանի ողջ տարածքում:

Թեմա՝ ԿենսաԲազմազանություն

Ամեն տարի «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իր ուշադրությունը սևեռում է մի բնապահպանակն թեմայի վրա՝ բարձրացնելով դրա շուրջ իրազեկվածությունն ու այն դարձնելով օրակարգային։ Որպես փառատոնի 12-րդ տարվա հիմնական թեմա ենք վերցրել Կենսաբազմազանության պահպանությունը։ Կայանալիք բոլոր միջոցառումներն ու ակցիաները այս կամ այն կերպով փորձելու են բացատրել Հայաստանի, Հարավայի Կովկասի և աշխարհի կենսաբազմազանության պահպանության համալիր խնդիրը։ Կենսաբազմազանությունը Երկիր մոլորակի խճանկարն է, որը հարուստ է տարբեր գույներով ու ձևերով։ Դրա պահպանությունը չափազանց կարևոր է մեր էկոհամակարգերի հավասարակշռության և կայունության համար։ Բայզ  այս խճակարիչ սպառնում են բնակավայրերի ոչնչացումը, աղտոտումը, գերշահագործումը և կլիմայի փոփոխությունը: Մեր պարտականությունն է պաշտպանել խոցելի տեսակներն ու բնակավայրերը և իրականացնել կայունացմա ուղղված հստակ գործողություններ: Իրազեկությունը բարձրացնելով մենք կարող ենք ապահովել այս խճանկարի կենսունակությունը ապագա սերունդների համար:

12-րդ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի ունենան տասնյակ միոցառումներ, որոնք ներկայացված են ներքևի նկարում․

 events

Փուլ 1
Դիմորդները պետք է ներկայացնեն.

  • Նախագծի հիմնական կոնցեպտը՝ հիմնված փառատոնի թեմատիկայի և դրա կառուցվածքի վրա։ Մենք բաց ենք թարմ գաղափարների և նորարարական լուծումների առաջ։ Յուրահատուկ տեսլականն ու գեղարվեստական ​​մոտեցումները խորախուսվում են։
  • Ստորև ներկայացված ամբողջական փաթեթի գնառաջարկը («Փուլ 2» պարբերությունում):
  • Պորտֆոլիո և ինքնակենսագրություն

Փուլ 2
Եթե ձեր նախագծի կոնցեպտը հավանության է արժանացել, ընտրված թեկնածուն այն պետք է հարմարեցի հետևյալ փաթեթին.

  1. «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի կոնցեպտուալ դիզայն-նախագծի ստեղծում, որը բավականաչափ ճկուն կլինի նշված բոլոր միջոցառումների համար: Կոնցեպտը պետք է արտացոլի փառատոնի թեման՝ կենսաբազմազանության պահպանումը:
  2. Պաստառների ստեղծում բոլոր սոցիալական մեդիա հարթակների համար:
  3. Սոցիալական մեդիայի հրապարակումների ընդհանուր ոճի մշակում։
  4. Փառատոնի պաստառներ, որոնք պետք է տարածվեն քաղաքում:
  5. Փառատոնի բացման, փակման և առանձին ֆիլմերի ցուցադրությունների ու միջոցառումների հրավիրատոմսեր:
  6. Օրակարգ (ինչպես առցանց, այնպես էլ տպագիր տարբերակներ), որը կներառի ֆիլմերի ցուցադրության ժամանակացույցը և միջոցառումները:
  7. Փառատոնի կատալոգ:
  8. Մեդիայի, հրավիրված անդամների և անձնակազմի կրծքանշաններ (բեյջեր)։
  9. Արտաքին գովազդային բաններներ
  10. Բրենդային հավաքածուի ձևավորում (պայուսակներ, տետրեր և այլն)

Ուղարկի՛ր դիմումը info@fpwc.org հասցեին՝ վերնագրի տողում նշելով «SunChild IEF Design»:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 31-ը։

Comments are closed.