Ամառային ճամբար՝ բնության և մարդու կապի մասին






Հայաստանի բնաշխարհի, կենդանիների և բույսերի, ֆիլմարտադրության, համայնքային զարգացման, ակտիվ քաղաքացիության և անձնային աճի շուրջ դասախոսությունները, ակտիվ քննարկումներն ու գործնական աշխատանքներն օգնեցին արևորդիներին է՛լ ավելի հաղորդակից լինել բնությանը, հասկանալ մարդ – բնություն կապի կարևորությունը,  իրազեկել մոլորակի բնական պաշարների կայուն օգտագործման մասին և  պատասխանատվությամբ վերաբերվել իրենց ամենօրյա գործողություններին:

Ամառային դպրոցը մեկտեղեց տասնյակից ավել աշխատարաններ, բնախույզ-արշավներ, բանավեճ  – քննարկումներ, բնապահպանական դասընթացներ և ամենօրյա մարզումներ 12-17 տարեկան սաների համար:

Իրենց օրինակով և սեփական նախաձեռնողականությամբ համայնքային կյանքում ներգրավվելով, համայնքների բնապահպանական խնդիրները բարձրաձայնելով՝   նրանք կարողացան միասին գտնել լուծումներ իրենց համայնքներում առկա խնդիրների շուրջ

Ամառային դպրոցին նախորդել է  7-ամսյա տեսական և գործնական դասընթացների շարքը  էկոակումբներում, իսկ ամառային դպրոցը հնարավորություն տվեց ամփոփել ստացած գիտելիքները և դարձնել դրանք համայնքային զարգացման արդյունավետ գործիքներ։

Այսօր իրենց տեսական և գործնական դասընթացների ընթացքում ձեռք բերված հմտությունները գործնականում կիրառելով՝ պատանիները համանքային բնապահպանական խնդիրների բարձրաձայնման նախաձեռնողն են դարձել՝ գրելով, լուսանկարելով, պատմելով բնապահպանական խնդիրների մասին։

Արևորդիների պատմությունները հրապարակվում են ecoclub.fpwc.org  կայքում։
Մեր նախորդ ամառային դպրոցների մասին ծանոթացեք այստեղ՝ https://www.fpwc.org/hy/sunchild/:

Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ Վորլդ Վիժըն Հայաստանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցությամբ։

Comments are closed.