Գյոթեի անվան ինստիտուտի ամառային ճամբարը CWR-ում

Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում գտնվող փայտե տնակներում այս ամռանը հյուրընկալել ենք մի խումբ բնասեր պատանիների, որոնք իրենց ամառային ճամբարն անցկացրել են մեզ հետ։ Հայաստանի տարբեր վայրերից ժամանած մեր հյուրերը տուն են վերադարձել նոր գիտելիքներով և նոր ընկերներով։
Երևանի Գյոթեի անվան ինստիտուտի կողմից կազմակերպվող ամենամյա ճամբարն այս տարի տեղի է ունեցել CWR-ում։ Այս տարվա ճամբարի յուրահատկությունը նաև նրանում է, որ FPWC կողմից ցուցաբերվել են ամբողջովին բնահեն մոտեցումներ։ Մեր պատանի հյուրերը նոր գիտելիքներով և արկածներով լեցուն ճամբար են ունեցել․ նրանք սովերել են օձերի, թափոնները տեսակավորելու և բնությունը պահպանելու այլ նրբությունները, մասնակցել են ժայռամագլցմանը և քայլարշավին, ինչպես նաև՝ ամրապնդել են գերմաներեն լեզվի գիտելիքները ու այլ նոր հմտություններ ձեռք բերել։ Մի խոսքով, ինչպես իրենք են ասում՝ շատ հետաքրքիր, ուսուցողական և զվարճալի էր։
Իսկ վերջում՝ խարույկի շուրջ ամփոփվեցին բոլորի տպավորությունները։

Comments are closed.