Շուրջ 30 բնապահպանական ֆիլմ կցուցադրվի «Արևորդի» փառատոնի շրջանակներում

Նոյեմբերի 14-18-ը «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում շուրջ 30 բնապահպանական ֆիլմ կցուցադրվի։ Այս տարի 10-րդ հոբելյանական անգամ կկայանա Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնը։ Քովիդ 19 համաճարակային պայմաններից ելնելով փառատոնը տեղի կունենա հեռավար։

Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում կցուցադրվի աշխարհի տարբեր երկրներից ներկայացված ավելի քան 30 բնապահպանական ֆիլմ՝ հայերեն ենթագրերով։ Ընտրված բոլոր ֆիլմերը հասանելի կլինեն առցանց, իսկ նրանցից յուրաքանչյուրն ըստ ցուցադրության օրերի բաշխվածության՝ 24 ժամ հասանելի կլինեն sunchild.am կայքում։

Ուշադրության կենտրոնում ունենալով հատկապես երեխաներին և երիտասարդներին՝ փառատոնի օնլայն ցուցադրությունները հնարավորություն կստեղծեն հազարավոր դպրոցականների և երիտասարդների ներգավել կրթական ծրագրով նախատեսված ֆիլմերի ցուցադրություններին, ինչը կարող է կրթական գործընթացի մաս դառնալ ։

Արդեն 10 տարի է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից իրականացվում էկո-կրթոական մեծ բաղադրիչ ունեցող Արևորդի փառատոնը, որն այս տարիների ընթացքում ցուցադրվող ֆիլմերի միջոցով բնապահպանական գիտելիքներ է փոխանցել հազարավոր մարդկանց, հատկապես՝ պատանիներին։ Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի տնօրենը Սոնա Քալանթարյանն է, հիմնադիրը՝ Ռուբեն Խաչատրյանը։ Յոււրաքանչյուր տարի փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունենում FPWC հավատարիմ գաղափարակից գործընկերներ Վիվա-ՄՏՍ-ը, Մխիթար Սեբաստացի կրթական հիմնադրամը և այլն։

Փառատոնի նպատակն է հասարակության ուշադրությունը բևեռել վայրի բնության պահպանության և բնապահպանական կրթության անհրաժեշտության վրա՝ բարձրացնելով հասարակության գիտակցության մակարդակն այս խնդրի առնչությամբ, ընդգրկել հասարակության բոլոր շերտերը` երեխաներին, երիտասարդներին, գործարար հանրությանը: Ինչպես ասել է Աշոտ Բլեյանը՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը Բլեյան դպրոցի բնապահպանական ուսումնական նախագծերի հուսալի, մասնագիտասցված գործընկերն է շարունակում մնալ: «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի ակտիվ գործունեությունը  հնարավորություն է տալիս մասնավոր հիմնադրամների փորձը  օգտագործել պետական ուսումնական հաստատության` «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում իրականացվող հեղինակային բնապահպանական կրթական ծրագրերերում։

Նոյեմբերի 16-17-ին Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում տեղի կունենա նաև «Անազատ պայմաններում պահվող վայրի կենդանիների հիմնախնդիրը Հայաստանում» թեմայով երկօրյա դասընթաց-աշխատարան լրագրողների և ԶԼՄ ներկայացուցիչների համար, որից հետո կհայտարարվի լրագրողական աշխատանքների մրցույթ, իսկ հաղթողին կշնորհվի դրամական պարգև։ Դասընթացի շնորհիվ լրագրողներն ու մեդիա դաշտի ներկայացուցիչները հնարավորություն կստանան առավել լավ ծանոթանալու խնդրին, ինչի արդյունքում նաև կիրազեկվի հասարակությունը։

«Արևորդի» 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ունի 4 անվանակարգ․

  • Լավագույն ֆիլմ անտառային հրդեհների մասին
  • Լավագույն ֆիլմ վայրի բնության պահպանության մասին
  • Լավագույն ֆիլմ բնապահպանական խնդիրների մասին
  • Լավագույն կրթական ֆիլմ

Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացման ողջ ընթացքում   առաջին անգամ ներկայացվել է «Անտառային հրդեհներ»  անվանակարգը՝ նպատակ ունենալով բարձրաձայնել անտառային հրդեհների ահագնացող տանգը տարածաշրջանում և աշխարհում, բարձրացնել հանրության իրազեկվածությունը։

Արևորդի 10-րդ միջազգային բնապահպանական փառատոնի իրականացման հարցում իրենց աջակցությունն են ցուցաբերել ԱՄՆ Անտառային ծառայությունը և Վիվա-ՄՏՍ-ը։

*Կլիմայի և կենսաբազմազանության արտակարգ իրավիճակների հետ բախվելով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2021-2030թթ հայտարարել է էկոհամակարգի վերականգման տասնամյակ։ Որպես Արևորդի 10-րդ փառատոնի պաշտոնական մեկնարկի թեման լինելու է էկոհամակարգի վերականգնումը։

Փառատոնի մասին նորությունները՝ https://www.facebook.com/events/844478999559798?ref=newsfeed

Դասընթացի մասին՝ https://www.facebook.com/events/568582964239182?ref=newsfeed

FPWC-ի մասին

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում  է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։

Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։

Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Արևորդի փառատոնի մասին

«Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնը կազմակերպվում է 2007 թվականից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) կողմից:

Փառատոնը ցուցադրում է վայրի բնության և բնապահպանական ֆիլմեր ամբողջ աշխարհից, կազմակերպում է սեմինարներ, ցուցահանդեսներ և մեդիա արշավներ, որոնք ուղղված են շրջակա միջավայրի պահպանման մշակույթի զարգացմանը:

Փառատոնի գոյության 15 տարիների ընթացքում ցուցադրվել է ավելի քան 700 ֆիլմ աշխարհի 150 երկրից։ «Արևորդի» միջազգային բնապահպանական փառատոնն իր տեսակի մեջ առաջինը և միակն է Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Փառատոնը տեղի է ունենում աշնանը, կազմակերպում ցուցադրություններ և սեմինարներ ողջ Հայաստանում՝  երիտասարդների համար: Հնարավորություն տալով նրանց՝ հասկանալ և ներգրավել բնապահպանական խնդիրներին լուծումներ փնտրելու գործին:

Վիվա-ՄՏՍ-ի մասին

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք։

Comments are closed.