«Արևորդի» 7-րդ փառատոն. կամավորների հայտերի ընդունում

Untitled-6-01

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հայտարարում է կամավորների հայտերի ընդունում 2017թ. հոկտեմբերի 13-17-ը կայանալիք «Արևորդի» 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնի աշխատանքների կազմակերպման համար։

Մենք փնտրում ենք պատասխանատու և եռանդուն բնասերների, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ բնապահպանական խնդիրների հանրայնացման գործում։

Դիմել կարող են բոլոր հետաքրքրված թեկնածուները՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչև 2017թ-ի սեպտեմբերի 10-ը:

Նախընտրական փուլն անցած մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի մինչև սեպտեմբերի 15-ը:

Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2017-ի սեպտեմբերի 18-ին:

Կամավորական աշխատանքները կմեկնարկեն սեպտեմբերի 24-ից։

Բոլոր կամավորները կստանան հավաստագրեր։

Comments are closed.