Արևորդի էկո-ակումբներ․ Բնապահպանական գիտակցության ձևավորում երիտասարդների շրջանում




Խնձորուտ և Ագարակաձոր hամայնքների երիտասարդները շարունակում են իրենց կրթությունը էկո-ակումբներում՝ նպատակ ունենալով դառնալու բնապահպանության դեսպաններ իրենց համայնքներում՝ պահպանելով շրջակա միջավայրը և վայրի բնությունը։

Ավելի քան 20 դպրոցական տարիքի երեխա ներգրավված է յուրաքանչյուր էկո-ակումբում, ովքեր պարբերաբար դասընթացներ են անցնում՝ բնապահպանության, ֆոտո, վիդեո նկարահանումների, ակտիվ քաղաքացիության և առաջնորդության, ինչպես նաև քաղաքացիական լրագրության վերաբերյալ։

Հանդիպումները իրականացվում են «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներaում,  ԵՄ ֆինանսավորմամբ և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։

Comments are closed.