Արևորդի 7-րդ միջազգային բնապահպանական փառատոնն ընդունում է ֆիլմերի հայտեր ամբողջ աշխարհից՝ մրցութային երեք անվանակարգերում.
- Վայրի բնության ֆիլմերի միջազգային մրցույթ
- Բնապահպանական ֆիլմերի միջազգային մրցույթ
- Երիտասարդական և մանկապատանեկան ֆիլմերի ծրագիր։
Հայտերի ընդունման վերջնաժամկետն այս տարվա հուլիսի 31-ն է։
Հայտադիմումը հնարավոր է լրացնել առցանց՝ այցելելով sunchild.fpwc.org կայքէջ։
Արևորդի միջազգային բնապահպանական փառատոնն առաջին և միակն է հարավկովկասյան ողջ տարածաշրջանում: Փառատոնը հիմնադրվել է 2007թ-ին: Փառատոնի ծրագիրը ներառում է բնապահպանական ֆիլմեր ողջ աշխարհից, էկո-աշխատարաններ, ցուցահանդեսներ, մեդիա արշավներ և բնական ու մշակութային արժեքների պահպանության մասին իրազեկող այլ միջոցառումներ:
Փառատոնն ամենամյա է, անցկացվում է աշնանը, սակայն միջոցառումները «ճամփորդում են» Հայաստանի մարզերով ողջ տարվա ընթացքում՝ ներառելով մեծ թվով երեխաների և պատանիների, խթանելով ստեղծարար լուծումներ՝ համայնքում առկա բնապահպանական խնդիրներին, կիրառելով ֆիլմը՝ որպես գործողության, փոփոխության ներշնչող հզոր գործիք:
Գոյության 9 տարիների ընթացքում փառատոնի շրջանակում ցուցադրվել է ավելի քան 300 ֆիլմ 150 երկրներից, կազմակերպվել է 3 դիմակահանդես-շքերթ, մի քանի տասնյակ աշխատարաններ, համաժողովներ և ցուցահանդեսներ