«Արևորդի» ամառային դպրոցը ԿԿԱ էկո-կենտրոնում




Օգոստոսի 3-9-ը Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի էկո-կրթական եկնտրոնում տեղի ունեցավ «Արևորդի» ամառային դպրոցը։ Մեկ շաբաթը մեկտեղեց երկու տասնյակից ավել աշխատարաններ, բնախույզ-արշավներ, բնապահպանական վավերագրական ֆիլմերի դիտում-քննարկումներ, hանդիպումներ, ազգագրական պարի դասընթացներ և զարգացնող խաղեր։ Ամառային դպրոցին մասնակցեցին Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ և Վայոց ձոր մարզի Արփի համայնքների «Արևորդի» էկո-ակումբների 12-14 տարեկան սաները։ Ամառային դպրոցը նպատակ ուներ պատանի արևորդիներին բնությանը հաղորդակից դարձնել, սերմանել շրջակա միջավայրի նկատմամբ հոգատարություն, իրազեկել մոլորակի բնական պաշարների կայուն օգտագործման կարևորության մասին։
Ամառային դպրոցին նախորդել էր «Պատմություններ հանուն կայուն աշխարհի» եռամսյա դասընթացների շարքը`բնապահպանական լուսանկարչություն, հանրային լրագրություն և սոցիալական մեդիա թեմաներով։
Ամենշաբաթյա տեսական և գործնական դասընթացների ընթացքում ձեռք բերված հմտությունները գործնականում օգտագործելով՝ պատանիները համանքային բնապահպանական խնդիրների բարձրաձայնման նախաձեռնողն են դարձել՝ գրելով, լուսանկարելով, պատմելով բնապահպանական խնդիրների մասին։ Արևորդիների պատմությունները հրապարակվում են ecoclub.fpwc.org կայքում։
Ամառային դպրոցի վերջին օրը՝ օգոստոսի 9-ին, տեղի ունեցավ նաև նախագծի մասին պատմող կարճ ֆիլմի ցուցադրություն։
Դասընթացաշարն իրականացվում է ԱՄՆ անտառային ծառայության աջակցությամբ։

Comments are closed.