Ավարտվեց 24-րդ ԵԱՌԱԶԱ կոնֆերանսը, որն առաջին անգամ էր անցկացվում Երևանում:
4 օր շարունակ 80 կենդանաբանական այգիներից ժամանած 120 մասնակիցներն ունեցան զեկուցումներ, կիսվեցին իրենց փորձով ու քննարկեցին մասնագիտական կարևոր հարցեր:
ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի կազմակերպինչները Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն է՝ ՀՀ Բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հովանու ներքո: