Գորշուկը

 
Այս տեսանյութը վերջերս է նկարահանվել Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում և, թեպետ մենք գիտեինք, որ տարածքում կան գորշուկներ, այս տեսանյութերի շարքում հնարավոր է առավել մանրամասն ուսումնասիրել նրանց վարքագիծը վայրի բնության մեջ:
Այս գորշուկը պատրաստվում է ձմեռելու, մաքրում է բույնն ու հարմարավետ անկողնու համար “շինանյութ” փնտրում: Նախքան լիարժեք քնելը, սակայն, նա կփակի բնի մուտքը չոր տերևներով ու հողով, և ձմեռվա ընթացքում այն կլքի հատուկ դեպքերում:
Գորշուկները նաև գարնանն ու ամռանն են խստորեն մաքրում իրենց տարածքը` նոր սերնդի ակնկալիքով:

Comments are closed.