Արևորդիների բարձրացրած հարցրերը լուծում են ստացել
Դեռ 4 օր առաջ, հուլիսի 8-ին, Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի էկո-ակումբի սաները համայնքապետարանում էին՝ պարզելու, թե համայնքում իրենց կողմից կատարված ծառատնկման աշխատանքներից հետո այգին ինչ վիճակում է։ Արդյունքում գտել էին, որ այգու ցանկապատի մի հատվածը թեքվել է, իսկ որոշ սյուներ հողից դուրս են եկել և ծառերը ոռոգման կարիք ունեն։
Երեխաների համառ հետևողականության արդյունքում այժմ այգում վերականգնվել է ցանկապատը, երեխաներն հենց իրենք ամբողջ այգին ոռոգել են, փակցվել է ցուցանակը։ Իսկ համայնքապետարանում Արևորդիները տեղեկացան, որ շուտով սյուների ամրացման համար Զառիթափի համայնքապետարանից կտրամադրվի անհրաժեշտ շինանյութը և խողովակը, որպեսզի այգու մի հատվածը հարկ եղած ժամանակ ոռոգվի։
Էկո-ակումբի սաների ցուցաբերած հետևողականությունը համայնքային զարգացման այն կարևորագույն գրավականն է, որ այսօր շատ համայնքներ պետք է ունենան։
Մենք համոզված ենք, որ կայուն զարգացող ապագան նոր սերնդի ձեռքերում է։
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներում՝ Վորլդ Վիժըն Հայաստանի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հետ համագործակցությամբ։