Ս․թ. դեկտեմբերի 23-ին Արարատի մարզի Ուրցաձոր գյուղում տեղի ունեցավ կլոր – սեղան քննարկում ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի, ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Արենի -1 քարայր գիտահետազոտական հիմնադրամի ներկայացուցիչների և մարզաբնակների մասնակցությամբ։ Քննարկումը նվիրված էր ՀՀ համայնքների մշակութային ժառանգությանը, դրանց պահպանման հիմնախնդիրներին, հեռանկարներին, հանրային իրազեկվածության բարձրացմանն ու փորձի փոխանակմանը մարզերում։
Մասնակիցները լսեցին մի շարք մասնագիտացված դասախոսություններ, ծանոթացան Վայրի բնության և մշակութայան արժեքների պահպանման հիմնադրամի կողմից իրականացվող՝ համայնքների զարգացմանն ու բնության պահպանմանն ուղղված ծրագրերին, քննարկեցին համայնքների զարգացման գործոնները և դրա կապը հնագիտության հետ համայնքներում հստակ օրինակներով։
Միջոցառման ավարտին մասնակիցները շրջայց կատարեցին մարզի տարածքով, ծանոթացան Ուրցաձոր գյուղի զարգացման մոդելին, ձեռք բերեցին պայմանավորվածություններ լավագույն փորձը իրենց համայնքներում տեղայնացնելու և հանրային իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով։
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ