Ուրախությամբ հայտնում ենք, որ Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր էկո – ակումբի սաներն արդեն ավարտել են իրենց առաջին ֆիլմի նկարահանման ու մոնտաժային աշխատանքները և ֆիլմն այլևս պատրաստ է ցուցադրության J
Մեր սաներն իրապես հսկայական աշխատանք են կատարել օպերատորների, ռեժիսորների և մոնտաժողների թիմի հետ` ներկայացնելու համար իրենց համայնքին սպառնացող բնապահպանական խնդիրը` նպատակ ունենալով այդ խնդրի վրա սևեռել տեղական ինքնակառավարման մարմինների ուշադրությունը:
«Մեր մանկության գետը» կոչվող ֆիլմը ցուցադրում է Հայաստանի գյուղերի պլաստիկ աղտոտվածության խնդիրը, որը, մարդու կենսագործունեության հետևանք լինելով, այսօր սպառնում է ոչ միայն մարդկանց գոյությանը, այլև մեծ վտանգ ներկայացնում գետերի և լճերի կենսաբազմազանության համար:
Ծրագիրն իրականացվում է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում»
նախագծի շրջանակում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ, ԵՄ ֆինանսավորմամբ