ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի մասնակիցներն այսօր Երևանի կենդանաբանական այգում էին։


ԵԱՌԱԶԱ կոնֆերանսի մասնակիցներն այսօր Երևանի կենդանաբանական այգում էին։  Նրանք ծանոթացան այգու պայմաններին։ Նախկինում այստեղ եղածները դրական գնահատեցին կատարված փոփոխությունները։ Նաև քննարկեցին համագործակցության հնարավորությունները՝ կենդանիների բազմացման ու փոխանակման մասով։

Այսօր կենդանաբանական այգում «Ծղոտե քանդակների օր» միջոցառումն էր։ Քանդակներ ստեղծող Մելս Գևորգյանն էլ վարպետության դաս անցկացրեց այցելուների հետ։

Ի դեպ, Կենդանաբանական այգում անցկացվող Դդմի փառատոնի հաղթողներին ընտրեցին կոնֆերանսի մասնակիցները։

Comments are closed.