Արևորդիները կպատմեն «Պատմություններ հանուն կայուն աշխարհի»


 
 

Հունիսին մեկնարկեց «Պատմություններ հանուն կայուն աշխարհի» դասընթացների շարքը, որին մասնակցում են ավելի քան 100 պատանիներ Արարատի մարզի Ուրցաձոր, Շաղափ և Վայոց ձորի մարզի Արփի համայնքներից։ Բնապահպանական լուսանկարչություն, հանրային լրագրություն և սոցիալական մեդիա ներառող դասընթացաշարին մասնակցում են 12-14 տարեկան պատանիներ։

3 համայնքների նորաբաց «Արևորդի» էկո-ակումբներում ամենշաբաթյա դասընթացները տեսական են և գործնական։ Ինտերակտիվ դասընթացների ընթացքում ձեռք բերված հմտությունները գործնականում օգտագործելով՝ պատանիները համանքային բանպահպանական խնդիրների բարձրաձայնման նախաձեռնողը կդառնան։

Յուրքանչյուր համայնքի էկո-ակումբ նվեր  է ստացել աշխատանքային պրոֆեսիոնալ լուսանկարչական ապարատ, տրամադրվում են նաև անհրաժեշտ այլ տեխնիկական միջոցներ։

Դասընթացներին հաջորդելու է հոդվածների և լուսանկարների մրցույթ: Մրցույթի արդյունքների հիման վրա ընտրված 15 մասնակիցներ օգոստոսին Ուրցաձորում տեղակայված Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում կմասնակցեն մեկշաբաթյա ամառային դպրոցի:

Ծրագրի ավարտին տեղի կունենա միասնական ցուցահանդես:

Դասընթացների օրերին նախատեսված է նաև մասնակիցների փոխայցելություններ Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:

Դասընթացաշարն իրականացվում է ԱՄՆ անտառային ծառայության աջակցությամբ։

2006 թ-ից Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նախաձեռնությամբ «Արևորդի» էկո-ակումբներ հիմնադրվեցին Հայաստանի 9 մարզերում։ Այսօր արդեն ավելի քան 600 պատանիներ են անդամակցում ակումբներին։ Տարբեր տարիների արևորդցիներ նկարահանել են վավերագրական ֆիլմեր, դրանք օգտագործելով որպես բնապահպանական տեղեկատվության տարածման արդյունավետ միջոց:

Comments are closed.