Հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին շարունակվեց «Արևորդի» միջազգային բնապահպանական շրջիկ փառատոնը, որի շրջանակներում հանդիպումներ տեղի ունեցան գ․Դարբնիկի, գ․ Լուսաշողի, գ․ Ագարակաձորի, գ․ Խնձորուտի միջնակարգ դպրոցներում և ք․ Չարենցավանի թիվ 2 հիմնական դպրոցում։ Հանդիպումների ժամանակ դպրոցական տարիքի երեխաները հնարավորություն ունեցան դիտելու վայրի բնությունը պատկերող ֆիլմեր և քննարկեցին իրենց համայնքներին բնորոշ բնապահպանական խնդիրներ։
Հանդիպումները իրականացվել են «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներaում, ԵՄ ֆինանսավորմամբ և Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ։