Նեյեմբերի 9-10-ը 5000 նոր ծառ է տնկվել Մոզրովի 3հա տարածքում:
«Անտառային լանդշաֆտերի վերականգնման ծրագրի» շրջանակում Վայրի բնության և մշակության արժեքների պահպանման հիմնադրամի 2-րդ ծառատունկը Վայոց ձորի Մոզրով գյուղում էր:
Այս տնկիները աճեցվել են հիմնադրամի վերահսկողության տակ գտնվող Ուրցաձորի` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տնկարանում, իսկ սերմերը հավաքվել են պտղատուների վայրի էնդեմիկ ցեղատեսակներից և մշակվել լաբորատորիայում:
Ծառատունկին ներկա էին Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանը, Արենի համայնքի ղեկավար Հուսիկ Սահակյանը, Գնիշիկ համայնքի վարչական ղեկավար Արա Լևոնյանը:
2017-ին մեկնարկած ծրագրի շրջանակում անտառապատվել է հիմնադրամի վերահսկողության տակ գտնվող Ուրցաձորի` Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի շուրջ կես հա տարածք: Նախապատվություն տրվում է վայրի բերքատուներին, քանի որ դրանց պտուղը սննդի աղբյուր է տվյալ տարածքում հանդիպող որոշ կենդանիների համար:
«Սա անտառային լանդշաֆտերի վերականգնման պիլոտային ծրագիր է, որի շարունակությունը կլինի համայնքներին օգնել սեփական տնկարաններն ունենալ: Այն էկոգյուղերի կարևոր բաղադրիչներից է: Արդյունքում, հնարավոր կլինի տարեկան 10.000 տնկիով վերականգնել անտառները», – ասում է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ծրագիրը նաև ունի կրթական բաղադրիչ` դպրոցահասակների շրջանում նպաստել էկո-պատասխանտու կեսնսակերպի զարգացմանը, իսկ ուսանողների շրջանում վերականգնված տարածքը կծառայի որպես բուսաբանական, էկոլոգիական և այլ ուսումնասրությունների հարթակ:
Ծրագիրը հիմնադրամն իրականացնում է ԱՄՆ Անտառային ծառայության և ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համագործակցության արդյունքում:
Ի դեպ, 2019-ին պլանավորվում է տնկիների թիվը եռապատկել` հասցնելով 15.000-ի: Դրանցով կանտառապատվի շուրջ 9 հա տարածք: