Ծառատունկ Վարդահովիտում




Նոյեմբերի 5-ին Վայոց ձորի Վարդահովիտ բնակավայրում տեղի ունեցավ ծառատունկ, որին մասնակցեցին 20 դպրոցական տարիքի երեխաներ Ագարակաձոր և Խնձորուտ համայնքների էկոլոգիական ակումբներից և Վարդահովիտի հիմնական դպրոցից։ Երեխաները սովորեցին, թե ինչպես պետք է տնկել ծառեր և գործնականում կիրառեցին իրենց գիտելիքները՝ տնկելով հացենիներ, խնձորենիներ, տանձենիներ և տարատեսակ թփեր։
Այս ծրագրի արդյունքում երեխաները ձեռք են բերում ծառատնկման, բույսերի աճի և խնամքի վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ, օգնում բնակավայրին ստեղծելու նոր այգի։ 

Comments are closed.