Ծառատունկեր Վայոց ձորում և Գեղարքունիքում




Ծառեր տնկելու և գործնականում իրենց գիտելիքները կիրառելու նպատակով Խնձորուտ, Ագարակաձոր և Ճամբարակ համայնքների երեխաները էկո-ակումբների շրջանակներում մասնակցեցին ծառատունկերի՝ տնկելով հացենիներ, խնձորենիներ, տանձենիներ և տարատեսակ թփեր։ Արդյունքում 195 ծառեր տնկվեցին Ճամբարակի տարածաշրջանում, 55 ծառեր՝ Խնձորուտ և 65 ծառեր՝ Ագարակաձոր համայնքներում։ Ընդհանուր առմամբ ծառատունկերին մասնակցեցին 95 երեխաներ։

Այս ծրագրի արդյունքում երեխաները ձեռք բերեցին նաև այգեգործության և բույսերի խնամքի վերաբերյալ գիտելիքներ և հմտություններ, օգնեցին իրենց համայնքներին ստեղծելու նոր այգիներ։

Ծրագիրը իրականացվել է «ԵՄ զբոսաշրջության համար. համայնքահեն գյուղական զբոսաշրջություն և մշակութային միջոցառումներ Գեղարքունիքի և Վայոց Ձորի մարզերում» ծրագրի շրջանակներaում՝ Վորլդ Վիժն Հայաստանի հետ համատեղ և ԵՄ ֆինանսավորմամբ։

Comments are closed.