</br>
Փետրվարի 23-ին և 24-ին HSBC Բանկ Հայաստանի երկու կամավորական խումբ այցելեցին Պարույր Սևակ համայնք ջրի պահպանման վերաբերյալ դասընթաց իրականացնելու նպատակով։
Առաջին դասընթացը իրականացվեց տարրական դպրոցի աշակերտների համար։ Չափազանց ոգևորիչ էր փոքրիկների խանդավառությունը և պատրաստակամությունը՝ նոր գիտելիքներ ձեռք բերելու հանդեպ։ Նրանք տեղեկացան ապագայում ջրի պակասից առաջանալիք խնդիրների, վիրտուալ ջրի, ջրի ոտնահետքի ու ավելի արդյունավետ ջրի օգտագործման միջոցների վերաբերյալ, փորձեցին պատկերել իրենց կյանքից մեկ օր՝ ուսումնասիրելով գրի օգտագործումը առօրյա կյանքում։
Երկրորդ դասընթացն արդեն միջնակարգ դպրոցի աշակերտների համար էր։ Բացի վերոնշյալ թեմաների քննարկումից, աշակերտները փորձեցին ինքները նախագծել փոքրիկ համայքներ՝ ջրային ռեսուրսների կառավարման մեթոդները կիրառելով։
Կամավորական նախաձեռնությունը կազմակերպվել էր «Խմելու ջուր Տիգրանաշեն համայնքի տներում» ծրագրի շրջանակներում, որի ֆինանսական աջակցությունը տրամադրում է HSBC Water Programme-ը, իրականացնում՝ Վայրի բնության ու մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը։ Ծրագրի նպատակն է ապահովել մաքուր ջրի մատակարարմամբ Տիգրանաշենի բոլոր տները։